• Սրբազան Քահանայապետի Սբ. Պատարագի հրավիրատոմսերն արդեն պատրաստ են

    Տոմսերը բաժանվում են մոտ 25.000 հայտագրված մասնակիցների:


    20 հունիսի, 2016թ.

     2016թ. հունիսի 25-ին Վարդանանց հրապարակում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցվելիք Սբ. Պատարագի հրավիրատոմսերն արդեն տպագրված են և բաժանվում են մասնակիցներին: Հրավիրատոմսերը վերցնելու համար Գյումրիում հայտագրված մասնակիցները կարող են մոտենալ  հայ կաթողիկէ առաջնորդարան՝ Գյումրի, Աթարբեկյան 82 հասցեով, մինչև հունիսի 22-ը ներառյալ, ժամը 10:00-16:30 և Երևանում՝ Քանաքեռի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետություն, մյուս համայնքերում կբաժանվեն ժողոբվրդապետերի միջոցով::

     

    Յուրաքանչյուր հրավիրատոմսի վրա գրված է հայտագրված մասնակցի անուն, ազգանունը, ինչպես նաև՝ տոմսի թիվը, իսկ տոմսի հետևի մասում՝ քարտեզի վրա սլաքով ցույց է տրված այն փողոցը և վայրը, որտեղից մասնակիցը մուտք է գործելու Վարդանանց հրապարակ:

     

    Հրավիրատոմսերը անվճար են: Չպետք է հավատալ այն ստահոդ լուրերին, թե հրավիրատոմսերը վաճառվում են և կամ տրամադրվում տուրիստական գործակալությունների կողմից:

     

    Հրավիրատոմսերը կտրամադրվեն բոլոր հայտագրվածներին, խնդրում ենք ցուցաբերել համբերություն:

     

Օրացույց

Օրացույց