
Եղբայրական հարաբերություննների համատեքստում
2026թ. մայիսի 30-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը Մոսկվայում ներկա գտնվեց Մոսկվայի Աստվածամոր լատինածես Արքեպիսկոպոսության Առաջնորդ Արքեպիսկոպոս Պաոլո Պեցիի հրաժեշտի Սուրբ Պատարագին: Պեցին վերջերս հրաժարական էր ներկայացրել իր պաշտոնից, որն ընդունվել էր Ն. Ս. Լևոն 14-րդ Սրբազան Քահանայապետի կողմից: Սրբազան Պեցիին Մոսկվայի Առաջնորդի պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի նրա նախկին օգնական Եպիսկոպոս Նիկոլայ Դուբինինինը:
Պաոլո Պեցիի հրաժեշտի Սուրբ Պատարագին համապատարագում էին Ռուսաստանի կաթողիկէ լատինածես եպիսկոպոսները և հոգևոր դասը, Ռուսաստանում Պապական Նվիրակը, այլ բարձրաստիճան հոգևորականներ: Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը, յընթացս Սուրբ Պատարագի, իր եղբայրական խոսքն ուղղեց Արքեպիսկոպոս Պեցիին և իր գնահատանքն ու երախտագիտությունն արտահայտեց նրա երկարամյա ծառայության համար` որպես Մոսկվայի թեմի Առաջնորդ, ում գահակալության օրոք լավ հարաբերություններ են ձևավորվել լատինածես և հայածես կաթողիկէ հոգևորականների և եպիսկոպոսների միջև: Արքեպիսկոպս Պեցին մշտապես պատրաստ է եղել աջակցելու Հայ Կաթողիկէ Առաջնորդներին` Մոսկվայի հայ կաթողիկէների նկատմամբ հովվական խնամքի զանազան հարցերում, բաց է եղել համագործակցության` Անարատ Հղության Կաթողիկէ Մայր Տաճարում հայածես Պատարագի մատուցման, մյուս խորհրդակատարությունների իրականացման, հովվական այլ ձեռնարկների կազմակերպման համար: Նորատունկյան Սրբազանը նաև շեշտեց Արքեպիսկոպոս Պեցիի հոգևոր վսեմ նկարագիրը, աղոթքի հանդեպ սերը, հոգևոր խորությամբ և ապրումով հարուստ հայրական քարոզները, հովվական բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք հարստացրել են Ռուսաստանում կաթողիկէ հավատացյալների հոգևոր կյանքը:
Ի նշան եղբայրական սիրո և խոր հարգանքի, Սրբազան Հայրը Արքեպիսկոպոս Պեցիին նվիրեց եպիսկոպոսական հայադրոշմ մի Պանակե:
Սուրբ Պատարագի ավարտին ի մի հավաքված եպիսկոպոսները հրաժեշտի ջերմ զրույց ունեցան միասին:
30 մայիսի, 2026թ.
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության





