Պաշտպանության քաղաքականություն
  • ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.

    Պաշտպանություն բռնությունից և շահագործումից

    (Ներառյալ բոլոր երիտասարդական կենտրոնները)

     

     

     

     

     

     

     

    Բովանդակություն

     

     

    1. ՆՊԱՏԱԿԸ
    2. ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ
    3. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
    4. ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
    5. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
    6. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔՈՂՆԵՐ

    6.1  Բողոք ստանալ

    6.2  Բողոքի ընթացակարգ

    6.3  Հետաքննության ընթացակարգ

    6.4  Արդյունքների փոխանցում

    6.5  Բողոքարկգման կարգ

    6.6  Գաղտնիություն

    1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ
    2. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ.

    Հավելված I-Երեխաների և խոցելի չափահասների նկատմամբ վարքագծի չափանիշներ           8

    Հավելված II – Հաշվետվության ձև

     

     

    1. ՆՊԱՏԱԿԸ

    Հայ կաթողիկէ եկեղեցու Առաջնորդությունն ունի պարտավորություն՝ պաշտպանելու յուրաքանչյուր մարդու անվտանգությունն ու արժանապատվությունը Հայաստանում, Վրաստանում,  Ռուսաստանում, Ուկրաինայում և Արևելյան Եվրոպայում: Հետևաբար, երեխաների և խոցելի մեծահասակների բարեկեցության պաշտպանությունն ու խթանումն ունեն կարևոր նշանակություն: Առաջնորդությունը վճռական է նույնն անել յուրաքանչյուր անձնակազմի անդամի, կամավորի կամ աշխատակցի համար, ով իրականացնում է իր աշխատանքը:

    Սույն Պաշտպանության քաղաքականությունը նպատակ ունի սահմանելու առաջնորդող սկզբունքներն ու արժեքները, որոնք կիրառելի են Առաջնորդության բոլոր հաստատությունների և տարրերի համար: Այս առաջնորդող սկզբունքներն ու արժեքները պետք է իրականացվեն համապատասխան տարածաշրջանային և տեղական քաղաքականությունների և ընթացակարգերի միջոցով:

    Առաջնորդությունն ընդունում է երեխաների և խոցելի մեծահասակների պաշտպանության իրավունքները՝ անկախ նրանց սեռից, ռասայից, էթնիկ ծագումից, մշակույթից, հաշմանդամությունից կամ այլ նմանատիպ հիմքերից:

    Առաջնորդությունը հանձնառու է ստեղծել և պահպանել այնպիսի միջավայր, որը խթանում է իր հիմնական արժեքները և կանխում բոլոր մարդկանց բռնությունն ու շահագործումը: Առաջնորդության անձնակազմն և գործընկերները պետք է պաշտպանեն այն բոլոր մարդկանց արժանապատվությունը, ում հետ շփվում են՝ ապահովելով նրանց անձնական և մասնագիտական վարքագծի մշտապես ամենաբարձր լինելը: Նրանցից հավասարապես ակնկալվում է ծառայել ազնվությամբ և խթանել ճիշտ հարաբերություններ՝ միաժամանակ ստանձնելով և կատարելով իրենց պարտականությունները:

     

    1. ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

    Երեխա – 18 տարեկանից ցածր բոլոր անձինք,

    Խոցելի մեծահասակ – 18 տարեկան և բարձր անձինք, ովքեր զգալի վնասի մեծ վտանգի տակ են՝ կապված այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են սեռը, տարիքը, մտավոր կամ ֆիզիկական առողջությունը, կամ աղքատության, անհավասարության, տեղահանման, ճգնաժամի հետևանքով,

    Աշխատակազմ – անձնակազմի բոլոր անդամները, կամավորները, պրակտիկանտները և կառավարման անդամները,

    Կապակցված անձինք – բոլոր խորհրդատուները և կապալառուները,

    Ապահովագրում – կազմակերպությունները պետք է վստահ լինեն, որ իրենց անձնակազմն և ծրագրերը նպաստում են երեխաների և խոցելի մեծահասակների բարեկեցությանը և չեն ենթարկում վնասի և զրպարտության վտանգի,

    Պաշտպանություն – երեխայի կամ խոցելի մեծահասակի նկատմամբ բռնությունը, շահագործումը կանխելու և արձագանքելու պատասխանատվությունը և ձեռնարկված միջոցները: Այն ներառում է իրազեկության բարձրացում, ուսուցման խթանում, բոլոր բողոքների բացահայտում և արձագանքում, պաշտպանական կառույցների մոնիտորինգ և գնահատում, անձնական պատասխանատվության ստանձնում:

    Երեխայի պաշտպանություն – երեխաների նկատմամբ բռնության և շահագործման ներառյալ սեռական բռնության, թրաֆիքինգի, երեխաների աշխատանքի և վնասակար ավանդական պրակտիկաների կանխարգելում և արձագանքում:

    Բռնություն – ցանկացած գործողություն կամ անգործություն, որը վնաս է պատճառում այլ անձի: Այն կարող է ներառել ֆիզիկական բռնություն, էմոցիոնալ բռնություն, սեռական բռնություն և անտեսում: Այն նաև ներառում է բռնություն առցանց և/կամ բջջային տեխնոլոգիաների միջոցով.

    Գոյություն ունեն բռնության տարբեր տեսակներ, այդ թվում՝

    Սեռական բռնություն: Երեխայի կամ չափահասի նկատմամբ իրականացված ցանկացած փաստացի կամ սպառնացող սեռական ակտ՝ բռնի ուժով, անհավասար կամ հարկադրանքի պայմաններում: Սեռական բռնության օրինակներ են բռնաբարությունը, բռնի կերպով սեռական շփում, ինչպիսին է անցանկալի հպումը, ոչ կոնտակտային սեռական բռնություն, ինչպիսին է սեքստինգը, բանավոր կամ վարքային սեռական ոտնձգություն, ինչպես նաև մինչև 16 տարեկան երեխայի հետ առանց բռնության ցանկացած սեռական հարաբերություն ունենալը։

     

    Ֆիզիկական բռնություն: Երեխայի կամ մեծահասակի փաստացի կամ հավանական ֆիզիկական վնասվածքը, օրինակ` հարվածելը,  ոտքով հարվածելը, հրմշտելը և այլն, որոնք պատճառվել է միտումնավոր կամ գիտակցաբար չի կանխվել։

     

    Էմոցիոնալ բռնություն: Վնաս, որը հասցվել է մշտական կամ ծանր էմոցիոնալ վատ վերաբերմունքի կամ մերժման պատճառով, ինչպես օրինակ` ստորացուցիչ պատիժները, սպառնալիքները, ճնշումները, հոգատարություն և ջերմություն չտալը:

     

    Անտեսում: Երբ չեն բավարարում հիմնական կարիքները, ինչպիսիք են սնունդը, ջերմությունը և բժշկական օգնությունը, կամ երբ չկա որևէ տեսակի ձախողում՝ կանխելու վտանգների ենթարկվելը:

     

    1. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

    Առաջնորդությունն արգելում է որևէ տեսակի շահագործում և բռնություն, մասնավորապես՝

    Առաջնորդության հոգևորականներին, անձնակազմին և կապակցված անձանց արգելվում է սեռական գործունեությամբ զբաղվել երեխաների և խոցելի մեծահասակների հետ: Երեխայի տարիքի վերաբերյալ սխալ համոզմունքը պաշտպանություն չէ:

    Առաջնորդության հոգևորականներին, անձնակազմին և կապակցված անձանց արգելվում է որևէ ֆիզիկական կամ էմոցիոնալ վնաս պատճառել երեխաներին կամ խոցելի մեծահասակներին:

    Առաջնորդության հոգևորականներին, անձնակազմին և կապակցված անձանց արգելվում է փող, աշխատանք, ապրանքներ կամ ծառայություններ առաջարկել սեռական հարաբերության դիմաց, ներառյալ սեռական ծառայություններ երեխաների և խոցելի մեծահասակների կողմից:

    Առաջնորդության հոգևորականներին, անձնակազմին և կապակցված անձանց արգելվում է նվաստացնող, ստորացուցիչ կամ շահագործող վարքագիծ երեխաների և խոցելի մեծահասակների նկատմամբ:

    Առաջնորդության հոգևորականները, անձնակազմը և կապակցված անձինք չպետք է օգտագործեն իրենց ուժը կամ դիրքը՝ աջակցություն կամ ծառայություններ չտրամադրելու կամ արտոնյալ վերաբերմունք ցուցաբերելու նպատակով:

    Առաջնորդության հոգևորականները, անձնակազմը և կապակցված անձինք չպետք է օգտագործեն իրենց ուժը կամ դիրքը՝ խնդրելու կամ պահանջելու վճարում, արտոնություն կամ որևէ այլ օգուտ երեխաներից և անապահով մեծահասակներից:

    Առաջնորդության հոգևորականներին, անձնակազմին և կապակցված անձանց արգելվում է մարդկանց թրաֆիքինգի ենթարկել որևէ ձևով:

    Նույն կերպով, Առաջնորդության հոգևորականներին, անձնակազմին և կապակցված անձանց կտրականապես արգելվում է սեռական հարաբերությունների մեջ մտնել շահառուների հետ, քանի որ դրանք հիմնված են իշխանության անհավասար դինամիկայի վրա: Նման հարաբերությունները դեմ են Առաջնորդության սկզբունքներին և արժեքներին, խաթարում են առաքելության, աշխատանքի վստահությանը և ամբողջականությանը:

    Երեխաների և խոցելի մեծահասակների հետ աշխատող հոգևորականները, անձնակազմի անդամները և կամավորներն անցել են լիազորված կազմակերպության կողմից տրամադրվող կանխարգելիչ վերապատրաստման դասընթացներ:

     

    1. ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

    Առաջնորդությունը հավատարիմ է մարդկային ռեսուրսների և հավաքագրման ամենաբարձր չափանիշներին՝ պաշտպանելու մարդկանց, ում հետ մենք աշխատում ենք շահագործման և բռնության դեմ: Սա ներառում է.

    Աշխատանքի անվտանգ ընդունում – հիմնվել և ուշադրություն դարձնել հեռանկարային դիմումատուների վրա՝ շեշտադրելով դիմումատուների կողմից՝ իրենց աշխատանքը ներքին կանոնների և կարգավորումների, Վարքականոնի, Երեխաների և խոցելի մեծահասակների պաշտպանության քաղաքականությանը համապատասխան և հաջողված արդյունքներով կատարած լինելու անբիծ պատմության վրա: Ամբողջ անձնակազմին և նրանց, ովքեր անմիջականորեն աշխատում են խոցելի մեծահասակների հետ, խնդրում ենք այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնել  (չ)դատվածության մասին փաստաթուղթ։

    Աշխատանքի ներածական ծանոթացում – հոգևորականները և ողջ անձնակազմը պետք է ծանոթանան Առաջնորդության կանոնադրությանը և ներքին կարգավորումներին՝ Վարքականոնին, Երեխաների և խոցելի մեծահասակների պաշտպանության քաղաքականությանը, բողոքների քննարկման ընթացակարգերին և այլ հարակից փաստաթղթերին, ըստ անհրաժեշտության:

    Ի գիտություն ընդունելը – հոգևորականները և ողջ անձնակազմը կարդացել, հասկացել և ընդունել են Երեխաների և խոցելի մեծահասակների պաշտպանության քաղաքականությունը՝ Առաջնորդության հետ պայմանագիր ստորագրելիս:

     

    1. ԶԵԿՈՒՑԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

    Առաջնորդության հոգևորականները, անձնակազմը և կապակցված անձինք պարտավոր են զեկուցել երեխայի կամ խոցելի չափահասի շահագործման և բռնության մասին ցանկացած մտահոգության կամ կասկածի մասին: Չզեկուցելը կարող է վտանգի ենթարկել տուժողին և Առաջնորդությանը, նաև հանդիսանում է այս Պաշտպանության քաղաքականության և Վարքագծի կանոնների խախտում:

     

    1. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔՈՂՆԵՐ

    Առաջնորդությունն ունի զրոյական հանդուրժողականություն բռնության, չարաշահումների, ոտնձգությունների և շահագործման նկատմամբ և աջակցում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զեկուցել և բողոքել անպատշաճ վարքագծի և վատ պահվածքի մասին:

    Բողոքները մանրակրկիտ կուսումնասիրվեն համագործակցելով եկեղեցական և (կամ) քաղաքացիական իշխանությունների հետ, համապատասխան օրենքներին, կանոնակարգերին և ընթացակարգերին, և կձեռնարկվեն վճռական գործողություններ:

     

    6.1  Բողոք ստանալը

     

    Պաշտոնական բողոքները պետք է ներկայացվեն անմիջապես Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդին՝ օգտագործելով Զեկուցագրի ձևաթուղթը[1], գրավոր՝ թղթով կամ էլ. հասցեի միջոցով: Հոգևորականներն ու անձնակազմը պետք է տեղյակ լինեն այս առումով Առաջնորդին դիմելու հնարավորության մասին: Բողոքողը երկու աշխատանքային օրվա ընթացքում կստանա բողոքը ստանալու մասին ծանուցում: Ոչ պաշտոնական բողոքներով ևս զբաղվում է Առաջնորդը: Երեխաներին/խնամակալներին/խոցելի մեծահասակներին տեղեկացնում են բողոքի հնարավոր ձևերի մասին։

    ԲԱՆԱՎՈՐ – երեխան/խնամակալը/խոցելի մեծահասակը բանավոր բողոք է հայտնում աշխատակազմի այն անդամին կամ քահանային, ում նա ամենից շատ է վստահում. խոսքի և լեզվի խանգարումներ ունեցող երեխաները/խոցելի մեծահասակները իրավունք ունեն օգտագործել հաղորդակցման այլընտրանքային միջոցները՝ վստահված անձնակազմի անդամին կամ քահանային դիմելու համար:

    ԳՐԱՎՈՐ – երեխան/խնամակալը/խոցելի մեծահասակը բողոք է ներկայացնում գրավոր, ընտրում է այն նամակի հասցեատիրոջը, ում ինքը ամենից շատ է վստահում։ Գրավոր բողոքները կարող են նաև ներկայացվել անանուն:

    Երեխայի/խնամակալի/ խոցելի մեծահասակի կողմից բողոք ստանալու դեպքում, Առաջնորդության հոգևորականները, անձնակազմը և կապակցված անձինք պարտավոր են (բանավոր կամ օգտագործելով Զեկուցագրի ձևաթուղթը) տեղեկացնել Առաջնորդին (ողջամիտ բողոքի դեպքում):

    Բոլոր նրանք, ովքեր ստանում են բողոքը, պարտավոր են գաղտնի պահել և այդ մասին տեղեկությունը հայտնեն միայն համապատասխան պատասխանատու անձին՝ միջոցներ ձեռնարկելու համար, եթե այդպիսիք կան:

     

    6.2  Բողոքի վարման ընթացակարգը

    Առաջնորդը նախապես գնահատում է բողոքի տեսակն ու բնույթը և առաջարկում է ձեռնարկել ամենահարմար գործողությունները։ Փոքր բողոքների դեպքում Առաջնորդը կարող է միայնակ որոշում կայացնել դրանց ընթացքի վերաբերյալ: Ըստ բողոքի լրջության, Առաջնորդը որոշում է, թե ինչպես պետք է իրականացվի հետաքննությունը։ Առաջնորդը կարող է ստեղծել Բողոքների վարման հանձնաժողով (այսուհետ՝ ԲՎՀ) (ժամանակավոր գործող հանձնաժողով): Դրան հետևում է գաղտնիության խիստ կանոնը և ըստ հիմնավորվածության տեղեկացնելու անհրաժեշտությունը: ԲՎՀ անդամներին տրամադրում են միայն բողոքի հիմնական կետերը։ Խոշոր և ավելի զգայուն բողոքները կքննարկվեն ԲՎՀ-ում:

    ԲՎՀ-ի հնարավոր կազմը.

    Առաջնորդը,

    մեկ քահանա,

    Եկեղեցական Ատյանի անդամներ՝ մեկ Դատավոր, Արդարության պաշտպանը, Ամուսնական կապի պաշտպանը,

    Լրացուցիչ անձինք՝ ըստ անհրաժեշտության,

    ԲՎՀ անդամներին նշանակելիս հարկավոր է բացառել շահերի հնարավոր բախումը, իսկ եթե այդ հնարավորությունն առաջացել է նշանակումից հետո, ապա հարկավոր է փոխել նշանակումը։

     

    6.3  Հետաքննության ընթացակարգը

    Առաջնորդը առաջնային պատասխանատվություն է կրում հետաքննությունը համակարգելու համար: Հետաքննություններն իրականացվում են գաղտնի, և գործընթացում ներգրավված են միայն այն անձինք, ովքեր պետք է իմանան բողոքի մասին։ Բարդ և լուրջ բողոքների հետաքննության ընթացքում պետք է հրավիրվեն արտաքին որակավորված փորձագետներ:

    Առաջնորդը բացահայտում է ամենաորակյալ փորձագետին՝ ելնելով բողոքի բնույթից, աշխարհագրական դիրքից և լեզվական պահանջներից: Հետաքննությունն ավարտելու ժամկետները տարբերվում են՝ կախված դրանց բարդությունից:

     

    6.4  Արդյունքների փոխանցում

    Առաջնորդը տրամադրում է հետադարձ կապ բողոքողին և բողոքում ներգրավված անձանց, ինչպես հարկն է: Զգայուն բողոքի դեպքում բողոքողը, եթե նա միաժամանակ տուժող չէ, «իրավունք» չունի իմանալու հետաքննության արդյունքը։ Առաջնորդը տրամադրում է բողոքողին տեղեկատվություն այն մասին, թե արդյոք բողոքը հիմնավորված է, թե չէ: Այլ տեղեկություններ կամ մանրամասներ չեն հաղորդվի:

     

    6.5  Բողոքարկման կարգը

    Առաջնորդությունը ցանկանում է, որ ցանկացած բողոք լուծվի բավարար ձևով թե՛ բողոքողի, թե՛ կազմակերպության համար: Եթե բողոքողն արդյունքից գոհ չի մնում, նա կարող է բողոքարկել Պաշտպանության քաղաքականության պատասխանատուին: Դա կարելի է անել գրավոր՝ էլեկտրոնային փոստով՝ հետևյալ էլ. փոստի հասցեով՝ [email protected]; կամ թղթային նամակով և փակ ծրարով ներկայացնել Հայ Կաթողիկէ Առաջնորդարան, հետևյալ հասցեներով`  Աթարբեկյան 82, Գյումրի, 3104, ՀՀ, Թբիլիսյան խճ. 1/3, 0052, Երևան, ՀՀ:

     

    6.6  Գաղտնիություն

    Բոլոր բողոքները կուսումնասիրվեն գաղտնի կերպով: Որոշ դեպքերում, հնարավոր է, որ անհրաժեշտ լինի տեղեկատվություն տրամադրել երրորդ անձանց: Դա կորոշվի յուրաքանչյուր դեպքի մասով առանձին-առանձին և, հնարավորության սահմաններում, բողոքողի համաձայնությամբ: Գաղտնիությունը առաջնային է բողոքողների, ազդարարողի, վկաների և բողոքի թիրախ անձանց անվտանգությունը երաշխավորելու համար: Բողոքների և առնչվող հետաքննության մասին տեղեկատվությունը պետք է փոխանցվի միայն անհրաժեշտության դեպքում՝ հստակորեն նշված յուրաքանչյուր դեպքի համար: Գաղտնիությունը խախտելու դեպքում Առաջնորդությունը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել, բացառությամբ այն դեպքերի, երբ.

    Բացահայտումը պարտադիր է օրենքով,

    Բացահայտումը պահանջվում է Առաջնորդի կողմից՝ ի շահ բոլոր ներգրավված կողմերի,

    Բացահայտումն անհրաժեշտ է հատուկ փորձաքննություն (բժշկական, իրավական կամ այլ) ձեռք բերելու համար:

    Այն բողոքները, որոնք վկայում են հնարավոր քրեական հանցագործության մասին, պետք է անհապաղ փոխանցվեն օրինական մարմիններին, որոնք պատասխանատու են նման հարցերի հետաքննության համար:

     

    1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

    Առաջնորդությունը պարտավորվում է կիրառել պաշտպանության ամենաբարձր մակարդակը՝ անձնական տվյալների մշակման ժամանակ: Առաջնորդության վարքագծի կանոնագրքի և Առաջնորդության Երեխաների և խոցելի մեծահասակների պաշտպանության քաղաքականության հետաքննության ընթացքում ձեռք բերված անձնական տեղեկությունները կվերաբերեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի (Վրաստանի, Ռուսաստանի՝ կախված խնդրի գտնվելու վայրից) օրենքին համապատասխան:

     

    1. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

    Սույն փաստաթղթին կցված հետևյալ հավելվածները Երեխաների և խոցելի մեծահասակների պաշտպանության քաղաքականության անբաժանելի մասն են․

    Հավելված I – Երեխաների և խոցելի մեծահասակների նկատմամբ վարքագծի չափանիշներ

    Հավելված II – Հաշվետվության ձև:

     

     

    ՀԱՎԵԼՎԱԾ I – ԵՐԵԽԱՆԵՐԻ և ԽՈՑԵԼԻ ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՔԱԳԾԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

     

    Առաջնորդությունը պետք է հետևողական լինի երեխաների և խոցելի մեծահասակների նկատմամբ օգտագործվող բառապաշարին, գործողություններին և փոխհարաբերություններին և պաշտպանի նրանց վնասներից: Առաջնորդության անձնակազմը և կապակցված անձինք պետք է միշտ հետևողական լինեն՝ պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի և խոցելի մեծահասակի արժանապատվությունը և հարգանքով վերաբերվեն նրանց:

    Ողջ անձնակազմին և կապակցված անձանց երեխաների և խոցելի մեծահասակների հետ շփվելիս առաջարկում ենք հետևյալ վարքագծային ակնկալիքները:

     

    Առաջնորդության անձնակազմը և կապակցված անձինք պարտավոր են.

    վարվել այնպես, որ համահունչ լինեն Առաջնորդության արժեքներին.

    լավ վերաբերվել բոլոր երեխաներին/խոցելի մեծահասակներին՝ անկախ նրանց սեռից, ռասայից, լեզվից, կրոնական, ազգային, էթնիկ և սոցիալական ծագումից.

    լսել երեխաներին և խոցելի մեծահասակներին,

    երեխաների և խոցելի մեծահասակների համար ապահովել հյուրընկալ, ներառական և անվտանգ միջավայր, որը կանխում է բռնության և շահագործման բոլոր ձևերը,

    լինել զգայուն, երբ գտնվում են երեխաների/խոցելի մեծահասակների կողքին (այսինքն՝ լեզուն, խոսակցությունները, հպումները, ժեստերը),

    լինել թափանցիկ գործողություններում և գտնվելու վայրում,

    ապահովել, որ ներկա լինի առնվազն մեկ այլ մեծահասակ, երբ իրենք երեխայի հետ են. խնամք և զգուշություն պետք է դրսևորել բոլոր դեմ առ դեմ իրավիճակներում,

    ապահովել, որ երեխաների հետ շփումները վերահսկվեն, ուղեկցվեն կամ, գոնե, տեղի ունենան այլ մեծահասակների աչքի առաջ,

    երեխային տեղափոխելիս՝ համոզվել, որ ներկա է մեծահասակ խնամակալը, իսկ եթե հնարավոր չէ, ապա ստանալ համապատասխան թույլտվություն,

    զեկուցել երեխաների/խոցելի մեծահասակների բռնության կամ շահագործման հետ կապված որևէ մտահոգության մասին,

    բացահայտել բոլոր մեղադրանքները կամ դատավճիռները, եթե դրանք վերաբերում են երեխաների/խոցելի մեծահասակների շահագործմանը,

    գործել ըստ Հայաստանի օրենսդրության։

     

    Առաջնորդության անձնակազմին և կապակցված անձանց արգելված է.

    հարվածել և ֆիզիկական բռնության ենթարկել երեխային/խոցելի մեծահասակին, կիրառել ֆիզիկական պատիժ,

    էմոցիոնալ կամ բանավոր բռնություն կիրառել երեխայի/խոցելի մեծահասակի նկատմամբ,

    լինել կոպիտ երեխայի/խոցելի մեծահասակի նկատմամբ,

    օգտագործել «ատելության խոսք»,

    երեխայի/խոցելի չափահասի հետ ունենալ սեռական հարաբերություն կամ որևէ սեռական գործունեություն՝ ներառյալ անպատշաճ հպում,

    ուղարկել նվաստացուցիչ կամ վնասակար գրավոր կամ բանավոր հաղորդագրություններ երեխային/խոցելի չափահասին.

    օգտագործել որևէ համակարգիչ, բջջային հեռախոս, տեսախցիկ կամ սոցիալական մեդիա՝ երեխաների/խոցելի մեծահասակներին շահագործելու կամ արժանապատվությունը ոտնահարելու համար,

    երեխային աշխատանքի վարձել` անտեսելով երեխայի շահերը և գործող պետական օրենսդրությունը.

    երեխայի/խոցելի մեծահասակի ֆիզիկական և մտավոր ներուժի օգտագործումը անձնական նպատակներով,

    երեխային խրախուսել հանդիպել նրանց հետ աշխատանքի հետ կապված գործողություններից դուրս,

    երեխային/խոցելի մեծահասակին տանել սեփական տուն, և անձնական այցելություններ կատարել նրանց տները,

    երեխայի հետ մենակ գտնվել (բացառությամբ՝ հաշվի առնելով մասնագիտական գործունեություն իրականացնելու անհրաժեշտությունը),

    ցույց տալ ֆավորիտիզմ,

    լինել հարբած կամ թմրամիջոցների ազդեցության տակ՝ երեխաների/խոցելի մեծահասակի հետ.

    երեխային/խոցելի մեծահասակին ենթարկել նրան վերահսկելուն ուղղված որևէ քարոզչության:

     

    ՀԱՎԵԼՎԱԾ II – ԶԵԿՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԱԹՈՒՂԹ

    Երեխայի կամ խոցելի մեծահասակի նկատմամբ վատ վերաբերմունքի կամ շահագործման կասկած

    Հրահանգներ

    Առաջնորդության երեխաների և խոցելի մեծահասակների պաշտպանության քաղաքականության մեջ ներառված երեխայի/խոցելի չափահասի նկատմամբ որևէ կասկած կամ մտահոգություն, որում ներգրավված են Առաջնորդության անձնակազմը և կապակցված անձինք, պետք է հաղորդվեն, ինչպես պահանջվում է Առաջնորդության Երեխաների և խոցելի մեծահասակների պաշտպանության քաղաքականության մեջ: Եթե չեք կարողանում լրացնել Հաշվետվության ձևի բոլոր բաժինները, լրացրեք այն, ինչ գիտեք: Եթե կան մեկից ավելի զոհեր, խնդրում ենք լրացնել առանձին զեկույց՝ յուրաքանչյուր զոհի համար: Զեկուցողի ինքնությունը չի բացահայտվի՝ բացառությամբ «անհրաժեշտ է իմանալ» սկբունքով: Եթե զեկուցող կարծում է, որ վտանգ կա իր կամ որևէ մեկի համար, ապա պետք է զգուշացնի Առաջնորդին:

    Առաջնորդությունը պարտավորվում է անդրադառնալ և արձագանքել բոլոր զեկույցներին:

    Սույն հաշվետվության ձևի նպատակն է՝ Առաջնորդությանը զեկուցել բռնության կամ շահագործման կասկածելի գործունեության մասին` հաջորդ ընթացքը գնահատելու և որոշելու համար:

     

    Ձեկուցագրի ձևաթղթի օրինակը ներկայացված է ստորև:

    Ձեկուցագրի ձևաթուղթն առկա է նաև առանձին PDF ֆայլով՝ Հավելված II Զեկուցագրի ձևաթուղթ,

    ինչպես նաև՝ word ֆայլով, որը կարելի է նաև լրացնել և ներբեռնել այստեղից՝ Զեկուցագրի Ձևաթուղթ կամ վերցնել տպվածը Առաջնորդարանի գրասենյակից և լրացնել: 

    «Երեխաների և խոցելի չափահասների պաշտպանության քաղաքանության» ողջ PDF ֆայլը՝  Պաշտպանության քաղաքականություն:

     

     

    Գյումրի, Հայ Կաթողիկէ Առաջնորդարան, 19 օգոստոսի, 2026թ.

    Հաստատում եմ՝

     

    ✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ

    Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց

    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի

    եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

     

    [1] Զեկուցագրի ձևաթուղթը տե՛ս Հավելված II-ում

Օրացույց

Օրացույց