
Հույժ սիրելի՛ Հայ Կաթողիկէ Եկեղեցու հավատացյալներ և հայ հասարակություն,
2026թ. մայիսի 21-ին առցանց տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Համաժողովը: Ժողովի անդամները որպես Հայկական Կարիտասի նոր նախագահ ընտրեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանին՝ համաձայն Արևելյան Եկեղեցիների Կանոնագրի և ՀՀ օրենսդրության: Այս ընտրությամբ Արհ. Տ. Գևորգ Նորատունկյանն օրինավոր կերպով ստանձնեց «Հայկական Կարիտասի» նախագահությունը և այսուհետ ղեկավարելու է բարեսիրական կազմակերպության գործունեությունը իր՝ որպես Հայ Կաթողիկէ Առաջնորդ, պարտականությունների հետ միասին:
Ջերմորեն շնորհավորում ենք Առաջնոդ Հորը՝ եկեղեցական կանոններով իրեն վերապահված այս պաշտոնի ստանձնման առիթով՝ աղոթելով, որպեսզի Ամենակալ Տերը շնորհի նրան առավել մեծ իմաստություն՝ առաջնորդելու «Հայկական Կարիտասի» բարեսիրական գործունեությունը՝ որպես Հայ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական առաքելության կազմակերպված արտահայտություն՝ իր բարօրություն մեր սիրելի հայ ժողովրդի և ի փառս Աստծո:
21 մայիսի, 2026թ.
Տ․ ՅՈՎՍԷՓ ՔՀՆՅ․ ԳԱԼՍՏԵԱՆ
Դիւանապետ Առաջնորդութեան





