• Լույս տեսավ Սիզավետի «Սուրբ Ամենափրկիչ» համայնքային հոգևոր թերթի առաջին համարը

    «Պահի՛ր բարի ավանդը՝ Սուրբ Հոգու օգնությամբ,
    որ բնակվում է մեր մեջ» (Բ Տիմ. 1, 14)


    Սիրելի՛ հավատացյալներ, մեծ հույսերով տեղեկացնում եմ, որ մեր համեստ ուժերով սկսեցինք  համայնքային ևս մեկ հոգևոր թերթի՝ Սիզավետի «Սուրբ Ամենափրկչի» հրատարակությունը՝ դարձյալ հովանավորությամբ Առաջնորդ Հայր Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի և Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության: Թերթը կազմելու գործում ինձ մեծապես օգնում են սիզավետցիները: Թերթն ունի նաև երիտասարդական բաժին, որտեղ ներկայացված են երիտասարդների միասնական գործունեության դրվագներ, ինչպես նաև երիտասարդների ստեղծագործությունները:

     

    Թերթում ներկայացված է գյուղի հոգևոր պատմության մասին մի հոդված՝ սիզավետցիներին հիշեցնելու համար իրենց հոգևոր արմատները:

     

    Ուրախ եմ, որ Սիզավետ համայնքի համար ևս ստեղծվեց մի հնարավորություն՝ բոլորին հասցնելու Եկեղեցու խոսքը, մանավանդ, նրանց, ովքեր առավել մեկուսացված են հոգևոր կյանքից և միասնական աղոթքներից:

    Այս թերթի նպատակը մարդկանց մեր հոգևոր ջերմեռանդության կայծ գցելն ու բորբոքելն է՝ Աստծո կամքով և համայնքի նվիրյալ հավատացյալների, գործունյա երիտասարդների օգնությամբ, ըստ Տիրոջ խոսքի.

     

    «Երկրի վրա կրակ գցելու եկա. և որքա՛ն եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքված լիներ», Ղկ. 12, 49:

     

    Թերթի էլեկտրոնային տարբերակը` Սուրբ Ամենափրկիչ Ա

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց