• Նոր քահանայական ձեռնադրություններ՝ մոտ օրերին

    Աղոթե՛նք մեր ապագա քահանաների համար, որպեսզի Աստված նրանց պարգևի լիառատ շնորհներ՝ քահանայական պտղաբեր ծառայության համար՝ ի պայծառություն Հայ Կաթողիկէ Եկեղեցու:


    2019թ. դեկտեմբերի 14-ին Բեյրութի Սբ. Գրիգոր Լուսավորիչ-Սբ. Եղիա Աթոռանիստ եկեղեցում քահանայական ձեռնադրություն են ընդունելու Բարեշնորհ Սարկավագներ Տ. Պետրոս (Էլիաս) Մարաշլյան Հատտատը և Տ. Վարդան (Պասըլ) Ճալլուֆը, ձեռամբ՝ Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքի:

    Ապագա նորօծ վարդապետներն իրենց անդրանիկ Սուրբ Պատարագը պիտի մատուցեն դեկտեմբերի 15-ին՝ Հ. Պետրոսը Զմմառի մարյավանքի եկեղեցում, իսկ Հ. Վարդանը՝ Պուրճ Համուտի Սուրբ Փրկիչ եկեղեցում:

     

    2019թ. դեկտեմբերի 21-ին Դամասկոսի Թագուհի Տիեզերաց եկեղեցում քահանայական ձեռնադրություն կընդունի Բարեշնորհ Սարկավագ Տ. Լևոն (Ժուլիան) Ստեֆանը՝ ձեռամբ Դամասկոսի հայ կաթողիկէ թեմի Առաջնորդ Արհ. Տ. Հովսեփ Եպս. Առնաությանի:

    Նորօծ քահանանն իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի դեկտեմբերի 29-ին՝ Զալքայի Սուրբ Խաչ եկեղեցում:

     

    Թղթ.՝ Հ.Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան

     

Օրացույց

Օրացույց