• Նորաշենի Սբ. Խաչ նորակառույց եկեղեցին ունեցավ Խաչելությունը պատկերող մի գեղեցիկ ստեղծագործություն

    Նորաշենի Սբ. Խաչ նորակառույց եկեղեցին ունեցավ Խաչելությունը պատկերող մի գեղեցիկ ստեղծագործություն


    Լոռու մարզի Նորաշեն համայնքի Սբ. Խաչ  եկեղեցին հարստացավ ջերմեռանդության ևս մեկ գեղեցիկ բաղադրիչով՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունը պատկերող մի ստեղծագործությամբ, որի հեղինակը երիտասարդ քանդակագործ Դավիթ Ավետիսյանն է, իսկ հովանավորը բարերար Սոս Բաղդասարյանն է: Խաչը պատրաստված է կաղնու փայտից, իսկ Հիսուս Քրիստոսի քանդակը գիպսից է: 2015թ. փետրվարի 13-ին խաչելության պատկերը օծվեց Տաշիրի հայ կաթողիկեների ժողովրդապետ Գերպ. Հ. Ներսես վրդ. Գալստյանի ձեռամբ: Օծման արարողությանը ներկա համայնականների համար գյուղի եկեղեցում տերունական խորհուրդը պատկերող մի նոր զարդ ունենալը կարևոր իրադարձություն էր և գեղեցիկ սկիզբ Մեծ Պահքի խոկումներն ու աղոթքները սկսելու համար: Հիշեցնենք, որ Նորաշենի եկեղեցին կառուցվեց 2014թ.: Եկեղեցու խաչն ու խորանը օծվեցին 2014թ. սեպտեմբերի 25-ին ձեռամբ Գերշն. Տեր Ռաֆայել Արքեպս. Մինասյանի: Այդ մասին պատմող հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

     

    1509658_652155578222385_5969149920655557882_n 10953398_652155498222393_4863756494539363676_n 10997382_652155428222400_8277093023155729396_n 11000285_652155521555724_1244926874963961694_n

Օրացույց

Օրացույց