• Ստեղծվեց Առաջնորդության Ծիսական հարցերով հանձնախումբը՝ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Եսայանի գլխավորությամբ

    ՎՃԻՌ ԾԻՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ


    Հաշվի առնելով Առաջնորդությանս հավատացյալ ժողովրդի ծիսական պաշտամունքային կյանքը՝ Սրբազան Խորհրդակատարությունները, ժամերգությունները, Մաշտոցի մեջ ներառված աղոթքները, ջերմեռանդական աղոթքները, ինչպես նաև եկեղեցիների կառուցումն և պահպանությունն ըստ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սրբազան ծիսական Ավանդության, ճշգրիտ և կանոնավոր կերպով կատարելու անհրաժեշտությունը և առաջնորդվելով Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքով, մասնավորապես, 39-41, 667 Կանոններով՝ վճռեցի ստեղծել «Ծիսական հարցերի հանձնախումբ»-ը:
    Հանձնախմբի գործառույթներն են`
    – Խորհրդատվական և կազմակերպչական աշխատանքով աջակցել համայնքներում ծիսական պաշտամունքային կյանքի կանոնավոր զարգացմանը,
    – հետևել, որպեսզի պահպանվեն Հայ Կաթողիկէ Եկեղեցու Ավանդության ծիսական կանոնները՝ խորհրդակատարությունների, ժամերգությունների և ջերմեռանդությունների ընթացքում, աջակցել թերությունների վերացմանը՝ խորհրդատվությամբ, Առաջնորդին և քահանայից խորհրդին ներկայացնելով եզրակացություններ և առաջարկներ,
    – վերահսկել, աջակցել և իրականացնել ծիսական գրականության պահպանության, հրատարակության և խմբագրման աշխատանքները,
    – հետևել եկեղեցիների, մատուռների կառուցման, արտաքին և ներքին հարդարանքի, կահավորման կանոնների, եկեղեցական ծիսական պարագաների պատշաճ պահպանությանը,
    – վերահսկել, աջակցել կամ կազմակերպել Խորանի սպասավորների և երգչախմբերի ծիսական պատրաստությունը և շարունակական վերապատրաստությունը՝ հոգևոր կրթությունների և դասընթացների միջոցով:

     

    ✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
    Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
    եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

     

    26 հունվարի, 2026թ․

     

    ԱՆՎԱՆՈՒՄ
    ԾԻՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ

     

    Հաշվի առնելով Առաջնորդությանս հավատացյալ ժողովրդի ծիսական պաշտամունքային կյանքը կարգավորելու նպատակով ստեղծված «Ծիսական հարցերի հանձնախումբ»-ի աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը և առաջնորդվելով Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքով, մասնավորապես, 39-41, 667 Կանոններով՝ «Ծիսական հարցերի հանձնախմբի» Համակարգող եմ անվանում Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանին:
    Թող Աստված զորացնի նրան՝ կատարելու այս հույժ կարևոր առաքելությունը՝ ի բարօրություն մեր Առաջնորդության և Հայ Կաթողիկէ Եկեղեցու:

     

    ✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
    Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
    եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

     

    26 հունվարի, 2026թ․

Օրացույց

Օրացույց