
ՎՃԻՌ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Առաջնորդությանս համայնքներում քրիստոնեական վարդապետության դասավանդման գործընթացին առավել կանոնավոր և կազմակերպված բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը և առաջնորդվելով Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքով, մասնավորապես, 617-626 Կանոններով, վճռեցի ստեղծել «Քրիստոնեական վարդապետության դասավանդման աջակցման հանձնախումբ»-ը:
Հանձնախմբի գործառույթներն են`
– աջակցել համայնքներում քրիստոնեական վարդապետության առավել արդյունավետ և կանոնավոր դասավանդմանը` հավատացյալների տարիքային բոլոր խմբերի համար,
– աջակցել կրոնի ուսուցիչների, հոգևոր միջոցառումների կազմակերպիչների հոգևոր և մասնագիտական պատրաստությանը` դասընթացների, հոգևոր կրթությունների և այլ ձեռնարկների միջոցով,
– կազմակերպել կրոնի դասագրքերի, այլ օժանդակ նյութերի պատրաստությունը և ապահովել դրանց հասանելիությունը,
– համակարգել քրիստոնեական վարդապետության դասավանդման ընդհանուր և օժանդակող ուղեցույցի, մեթոդների և ռազմավարության մշակումը, ինչպես նաև աջակցել դրանց ներդրմանը համայնքներում,
– մշակել տարաբնույթ ծրագրեր, որոնք կարող են օգնել քրիստոնեական վարդապետության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը,
– նպաստել հիմնադրելու համար քրիստոնեական դաստիարակության հայ կաթողիկէ կենտրոն, դպրոց և համալսարան:
✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց
16 հունվարի, 2026թ․
ԱՆՎԱՆՈՒՄ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ
Հաշվի առնելով Առաջնորդությանս համայնքներում քրիստոնեական վարդապետության դասավանդման գործընթացին առավել կանոնավոր և կազմակերպված բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը և առաջնորդվելով Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքով, մասնավորապես, 617-626 Կանոններով, «Քրիստոնեական վարդապետության դասավանդման աջակցման հանձնախումբ»-ի Համակարգող եմ անվանում Տ. Հովսեփ Քհն. Գալստյանին:
Հանձնախմբի Համակարգողի գործառույթներն են`
– ձևավորել «Քրիստոնեական վարդապետության դասավանդման աջակցման հանձնախումբ»-ը՝ առաջարկելով անդամների թեկնածությունները՝ Սրբազան Հոր հաստատմանը,
– կազմակերպել «Քրիստոնեական վարդապետության դասավանդման աջակցման հանձնախմբի» աշխատանքները՝ ժողովների, խորհրդակցությունների, միասնական որոշումների ընդունման միջոցով՝ Առաջնորդ Հոր արտոնությամբ և հաստատմամբ,
– մշակել քրիստոնեական վարդապետության ուսուցման հետ կապված ծրագրեր և նպաստել դրանց իրականացմանը միասնական գործողությունների, միջոցառումների, հանդիպումների միջոցով և տեղական մակարդակում՝ Առաջնորդության համայնքներում,
– կատարված գործողությունների մասին հաշվետվություններ ներկայացնել քահանայից ժողովների ժամանակ և ըստ Առաջնորդի պահանջի:
✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց
16 հունվարի, 2026թ․
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 5 ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տեսլական
Առաջնորդության բոլոր համայնքների հավատացյալների կեսից ավելին կունենան հիմնային բավարար գիտելիքներ՝ քրիստոնեական վարդապետության գլխավոր ճշմարտությունների վերաբերյալ և ամեն կերպ կջանան ապրել քրիստոնեական արժեքների համաձայն՝ ձգտելով սրբության:
Աշխատանքային անմիջական նպատակը
Առաջնորդության բոլոր ժողովրդապետություններում աջակցել երեխաներին և մեծահասակներին քրիստոնեական վարդապետության կանոնավոր և անընդհատ դասավանդման կազմակերպմանը` լավ պատրաստված քահանաների, միաբան քույրերի և աշխարհական ուսուցիչների կամ առաջնորդողների միջոցով, տարիքային և տեղական առանձնահատկություններից, կարիքներից բխող ժամանակակից և արդյունավետ մեթոդներով:
Այդ նպատակին հասնելու համար նախատեսված գործողությունների ընդհանուր նկարագրությունը
1. Կազմակերպել կրոնի ուսուցիչների, առաջնորդողների հոգևոր և մասնագիտական պատրաստությունը` դասընթացների, հոգևոր կրթությունների, վերապատրաստումների, խորհրդակցական ժողովների, ճանաչողական այցելությունների և այլ ձեռնարկների միջոցով,
2. ապահովել ժողովրդապետների համագործակցությունը և առաջնորդության նախադրյալները՝ համայնքներում կրոնուսուցման գործում,
3. կազմակերպել կրոնի դասագրքերի, համացանցային ռեսուրսների և այլ օժանդակ նյութերի պատրաստությունը, հրատարակությունը և ապահովել դրանց հասանելիությունը,
4. մշակել քրիստոնեական վարդապետության դասավանդման ընդհանուր և օժանդակող ուղեցույց, մեթոդներ և աջակցել դրանց ներդրմանը համայնքներում կրոնի դասավանդման գործընթացում,
5. մշակել և իրականացնել տարաբնույթ բաղադրյալ ծրագրեր, որոնք կարող են օգնել քրիստոնեական վարդապետության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը կամ պայմաններ ստեղծել կրոնուսուցման զուգահեռ ադրյունավետ կազմակերպման համար, օրինակ` մասնագիտական խմբակների, դասապատրաստումների ծրագրեր, սպորտային, մշակութային իրադարձությունների ծրագրեր, բակային և միասնական ճամբարներ, ուխտագնացություններ, արշավներ և այլն,
6. երեխաներին և չափահասներին խրախուսել մասնակցելու Սուրբ Խորանի ծառայությանը` ծիսական գիտելիքների բարձրացման և հնարավոր հոգևոր կոչումների բացահայտման նպատակով,
7. հիմքեր ստեղծել` հիմնադրելու համար քրիստոնեական դաստիարակության հայ կաթողիկէ կենտրոն, դպրոց և համալսարան:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
28 հունվարի, 2026թ․





