Բաժիններ՝ Քարոզներ
  • Ովքե՞ր են աղքատները. Հ. Եղիա Վրդ. Դերձակեանի քարոզը` Աղքատների համաշխարհային օրուայ թեմայով

    Աստուած կիսեց մարդու աղքատութիւնը


    عناوين – Անաուին.
    Աստուածաշնչում յիշուած այս հրեական բառը՝ նշանակում է Աղքատներ:
    Ո՞վքեր են, արդե՜օք աղքատները:
    Մեկուսածածներն ու Արհամարհածներն են:
    Սրանց շարքում՝ կա՜ն հիւանդները, կոյրերը, կաղերն ու հաշմանդամները:
    Սրանց շարքում՝ կան յատկապէ՜ս բորոտները, որոնք իրաւունք ունեն շփուել բորոտներին հետ մի միայն:
    Անաուինները՝ եթէ այսպէս են, եւ հրեաների համաձայն, որովհետեւ կամ նրանք, կամ նրանց ծնողները՝ Աստծու դէմ մեղանչել են:
    Նրանց խեղճութիւնը, թուլութիւնը, պակասութիւնն եւ հիւանդութիւնը՝ Աստուծու կողմից արժանացած պատիժներ են, եւ միշտ, վասն զի մեղաւորներ են:
    Խեղճեր են սրանք, եթէ յաչս մարդկանց՝ արժէք չունեցող անձեր են, նրանք յաչս Աստուծու՝ սիրեցեալ ժողովուրդներ են, նրանց մէջ արդէն, նոյնինքն Աստուա՜ծ նրա յաճութիւնը՝ կը գտնի:
    Երան՜ի հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայուիւնը:
    Երկնքում, Աստուծու արքայութեան մէջ, չկան ոչ աղքատներ, ոչ էլ աղքատութիւն,
    չկան ոչ խեղճեր, ոչ էլ խեղճութիւն, կան մի միայն գոհութիւն, գոհաբանութիւն եւ երջանկութիւն:
    Այլ խօսքով, կայ մի միայն երանելութիւն: Սիրելիներս, ուր Աստուածը կայ, երանելութիւնը՝ կայ:
    Այս երանելութիւնը, որ Աստուած պահած է հոգով աղքատներին, ձրիաբար չգտնուեց:
    Քրիստոսը, որ նա եւ Աստուածը՝ մէկ է, թանկ վճարեց սրան ապահովեու համար. սա արժեց Քրիստոսի կողմից նուիրած զոհութիւնն ու զոհաբերումը:
    Սա արժեց Քրիստոսի արեա՜ն հեղումը:
    Սիրելիներս մարդը՝ եթէ մորթին վրայ չի զգայ այս զրկումները, կարող չէ ըմբռնել, թէ ինչ է աղքատութիւնը:
    Այն Աստուածը, որ չի կրէ սովածութունը, մերկութիւնը, ցաւն, արհամարնքն ու դաժանութիւնը՝ չի կարող իմանալ թէ ինչ է աղքատութիւնը:
    Դրա համար Քրիստոսը՝ ինզինքն ունայնացրեց եւ Աստուածութիւնից իսկ մերկացաւ,
    Ծառայի կերպարնաք առաւ եւ յար ու նման մարկանց՝ եղաւ, բացի մեղքից:
    Այլ խօսքով, Քրիստոսը՝ կիսեց աղքատներին խեղճութւնը, որպէս զի հագեցնէ զանոնք եւ մարմնով եւ հոգով:
    Նա աղքատութիւնն ու խեղճութիւնը չկիսեց միմայն, այլ աղքատներին սովածութիւնը, ցաւը, վիշտը, տրտմութիւնը, չարչարանքն ու մահը՝ վերցրեց, նրա ուսերին վրայ բառնաց, եւ սրանց փոխարէն խեղճերին ու աղքատների՜ն տուեց հոգւոյ ու մարմնոյ անդորրութիւն, հանգստութիւն, արդարացում եւ կեանքը՝ յաւիտենական:
    Սիրելիներս, Քրիստոսը կարիք չ՛ունէ մեզի:
    Հակառակ ասոր, Նա եւ մի պատճառի ու դրդապատճառի համար մի միայն,
    արեց ինչ որ արեց. Նա սիրեց զմեզ եւ ի սպառ սիրեց, այսպէս արեց:
    Մի տեղ, Մատթէոսի աւետարանում, Քրիստոսի բերանով հետեւեալը՝ կարդում ենք.
    եկէք, օրհնուածներ՝ եւ ինձ հետ ժառանգեցէք աշխարհը, զի սոված էի, եւ ուտելու բան տուեցիք ինձ, ծարաւ էի եւ խմելու բան տուեցիք ինձ…
    Այլ խօսքով, խեղճ ու աղքատ էի, եւ դուք խնամք ու հոգատարութիւն տուեցիք ինձ:
    Նրանք հարցնում են. -Տէր, եր՞բ այդպէ՜ս էիր եւ մե՜նք այդ ամէնը՝ արեցինք քեզ:
    Եւ նա պատասխանեց. ամէն անգամ, որ սա արեցիք այս փոքրիկներին՝ ինձ արեցիք:
    Սիրելիներս, փոքրիկները՝ Քրիստոսի աշակերտներն են, որոնք ամէն ոք ու ամէն բան թողուցին, աղքատ ապրեցին ու Քրիստոսին հետեւեցին. եւ նրանք այսպէս երանի դարձան:
    Եւ երանի՝ մեզ, մենք աղքատներին, որովհետեւ մենք էլ աշակետներ ենք Քրիստոսին, որոնք հակառակ մեր խեղճութեան, աղքատները կը հագեցնենք եւ այսպէս, Արքայութիւնը՝ կը ժառանգենք: Ամէն:

Օրացույց

Օրացույց