• Լեհ միանձնուհիներն համաճարակի դեմ պայքարի առաջնագծում են

    Ե՛վ աղոթքով, և՛ գործով


    Այս ժամանակաշրջանում ավելի քան երեք հազար միանձնուհիներ են աշխատում հիվանդանոցներում և այլ բժշկական հաստատություններում, օգնում են դպրոցականներին, տարեցներին, միայնակ ու անօթևան մարդկանց, կարում են պաշտպանիչ խալաթներ ու դիմակներ: Քույրերն օգնում են գնումներ կատարել, պատրաստում են տաք ուտեստներ և ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն այն ընտանիքներին, որոնք կարանտինի մեջ են գտնվում: Լեհ միանձնուհիները նաև հոգեպես են աջակցում ընտանիքներին ճգնաժամային այս իրավիճակում, հեռախոսով ցուցաբերում են մասնագիտական հոգեբանական օգնություն, անցկացնում են հոգեթերապիայի սեանսներ, օգնում են իրականացնել կրթական ծրագրեր և հավաքել նվիրատվություններ՝ կարիքավորներին օգնելու համար:

     

    Լեհաստանում ամեն օր միանձնուհիները՝ Եկեղեցու հետ միասնաբար, Վարդարան են աղոթում, աղոթք են բարձրացնում համաճարակի ավարտի համար, պաս են պահում և Սուրբ Հաղորդության երկրպագություն կատարում:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց