• Եկեղեցին փորձվում է Չարից.ինչպե՞ս հաղթահարել բաժանումները

    Եկեղեցին փորձվում է Չարից.ինչպե՞ս հաղթահարել բաժանումները


    «Չպետք է մոռանանք, որ շատ եղբայրներ ունենք, ովքեր մեզ հետ միասին նույն հավատքն ունեն առ Քրիստոս, բայց պատկանում են այլ դավանանքների և տարբեր ավանդույթների…այսօր էլ նրանց հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարգալից ու ջերմ են: Ինչպե՞ս վարվել նրանց հետ».հարցրել է Սրբազան Քահանայապետը հոկտեմբերի 8-ին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված բազմությանը, որտեղ ներկա էին տարբեր երկրներից ու տարբեր դավանանքների ներկայացուցիչներ՝ լսելու Քահանայապետի խոսքը: «Պատմության ընթացքում Եկեղեցին փորձվել է Չարից, որը ջանում է բաժանել այն, և, ցավոք, Եկեղեցում տխուր և ցավոտ բաժանումներ կան».հայտարարել է Սրբազան Քահանայապետը: Եկեղեցու բաժանումներն այնքան են խորացել, որ բարդ է հիմա բաժանումները հաղթահարելու լուծումներ գտնել, ասել է նա և բազում պատճառներ թվարկել, որոնք հանգեցնում են բաժանումների՝ աստվածաբանական ձևակերպումներ, քաղաքական դրդապատճառներ, անձնական նկրտումներ ու հակասություններ: «Այս վերքերի հետևում թաքնված են եսասիրությունն ու հպարտությունը, որոնք անհամաձայնության և անհանդուրժողության պատճառ են, որ մեզ անկարող են դարձնում լսելու և ընդունելու, որ գոյություն ունի մեր ունեցածից տարբեր դիրքորոշում».համոզված է Քահանայապետը: Այս բաժանումները հաղթահարելու միջոցը Սրբազան Պպաը տեսնում է աղոթքի մեջ և միմյանց հանդեպ բաց լինելու, միմյանցից լավն ընդունելու պատրաստակամության մեջ՝ փնտրելով ոչ թե այն ինչ բաժանում է մեզ, այլ՝ այն ամենն, ինչ միացնում է, ընդհանուր է մեզ համար, միմյանց համարելով պարգև մեկմեկու համար, մեկ ընտանիքի անդամներ:

Օրացույց

Օրացույց


Recent Comments