• «Պապիկը կրկնակի հայր է, իսկ տատիկը՝ կրկնակի մայր».Քահանայապետը հանդիպել է տարեցների հետ

    «Պապիկը կրկնակի հայր է, իսկ տատիկը՝ կրկնակի մայր».Քահանայապետը հանդիպել է տարեցների հետ


    Սեպտեմբերի 28-ին, երբ տոնվում էր ծերերի միջազգային օրը, Սրբազան Քահանայապետը հանդիպեց Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված բազում տարեց հավատացյալների հետ: Հրաժարյալ Քահանայապետ Բենեդիկտոս 16-րդը ևս ներկա էր հանդիպմանը: «Բազմիցս ասել եմ, որ շատ հաճելի է ինձ, որ նա ապրում է Վատիկանում, կարծես մեկը մի իմաստուն պապիկ ունենա տանը».ասել է Ֆրանցիսկոս Քահանայապետը: Մեծ հանձնարարական ունեն ծերերը՝ փոխանցել իրենց կենսափորձը, ժողովրդի պատմությունը, կիսել հավատքը, ուստի երանելի է են այն ընտանիքները, ովքեր ապրում են իրենց պապիկների ու տատիկների հետ: «Պապիկը կրկնակի հայր է, իսկ տատիկը՝ կրկնակի մայր». ասել է Քահանայապետը: Նա հիշել է Ալբանիայում իր լսածները, թե ինչպես են կոմունիստական ռեժիմի պայմաններում տատիկներն ու պապիկները գաղտնի մկրտել իրենց թոռներին՝ հավատքը նրանց փոխանցելու համար: Նրա՛նք փրկեցին հավատքն այդ երկրներում, վստահ է Սրբազան Պապը: Բայց հաճախ տեսնում ենք, թե ինչպես են ծերերն արհամարհված, լքված այս շահամոլ տնտեսական համակարգում, դա նման է թաքնված էվթանազիայի: Այն ժողովուրդը, որը չի պաշտպանում իր ծերերին, ապագա չունի, որովհետև այն կորցնում է իր հիշողությունը, իր արմատները, ասել է Քահանայապետը:

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930