• Չհպարտանալ սեփական տաղանդով.Քահանայապետի ընդհանուր ունկնդրություն, 1 հոկտեմբերի 2014

    Չհպարտանալ սեփական տաղանդով.Քահանայապետի ընդհանուր ունկնդրություն, 1 հոկտեմբերի 2014


    Ինչպե՞ս ենք օգտագործում Աստծուց մեզ տրված շնորհները, տաղանդները: Միայն մեր եսի՞ համար, թե ամբողջ համայնքի օգուտի համար: Այս առանցքային հարցերի շուրջ էր պտտվում Սրբազան Քահանայապետի հոկտեմբերի 1-ի ընդհանուր ունկնդրությունը, որին, ի դեպ, ներկա էին նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու շատ հոգևորականներ, ովքեր Հռոմ էին մեկնել հոգևոր կրթության նպատակով: Ուրեմն, ինչպե՞ս գործադրել աստվածատուր շնորհները: Աստված ինչ-որ մեկին տաղանդ է տալիս, ոչ թե այն պատճառով, որ այդ մեկն ավելի լավն է մյուսներից, այլ՝ որպեսզի այդ տաղանդը լավագույնս ծառայեցնի ընդհանուրի բարիքին: Երբեմն, տաղանդով օժտված լինելը պատճառ է դառնում, որ մարդը հպարտանա, գոռոզանա, բացատրել է Քահանայապետը: Աստված շնորհում է բազմատեսակ շնորհներ և ոչ միայն մեկին կամ երկուսին, այլ՝ շատերին, հետևաբար, տաղանդով օժտյալ մեկը պետք է ուրախանա՝ տեսնելով աստվածատուր շնորհների բազմազանությունը, որ միայն ինքը չէ օժտված տաղանդով, և որ բոլորս Աստուծոյ զավակներ ենք և բոլո՛րս ենք սիրված առանձնահատուկ կերպով: Չի կարելի նախանձել, ուրեմն, բոլորս միմյանց կարիքն ունենք, տաղանդը կարող է լավագույնս դրսևորվել միայն ուրիշների հետ կիսելու դեպքում՝ բոլորի բարիքի համար: Եկեղեցին հենց դա է, Եկեղեցին ինքնարտահայտվում է համայնական միության մեջ, բազում շնորհներով.այդ դեպքում այն չի կարող սխալվել.շեշտել է Քահանայապետը: Ունկնդրության վերջում նա խնդրել է հավատացյալներին աղոթել հոկտեմբերի 5-19-ը Հռոմում անցկացվելիք Արտահերթ Սինոդի համար: Սինոդը, որին մասնակցում են 150 հոգևորականներ ամբողջ աշխարհից, քննարկելու քրիստոնյա ընտանիքի առջև ներկայում ծառացած մարտահրավերիներին դիմագրավելու համար արդյունավետ միջոցներ որդեգրելու հարցերը: Սինոդի ուսումնասիրությունների համար հարցաթերթիկներ են ուղարկվել աշխարհի բոլոր կաթողիկե համայնքներին՝ հոգևորականների և աշխարհականների կարծիքները քննարկվող նյութի մասին իմանալու նպատակով:

Օրացույց

Օրացույց