• Օճառի պղպջակը և սոխ կլպելը.Քահանայապետի քարոզը

    Օճառի պղպջակը և սոխ կլպելը.Քահանայապետի քարոզը


    «Քանի՛-քանի՛ քրիստոնյաներ են ապրում միայն ցուցադրվելու համար, միայն արտաքինի համար, նրանք նման են սիրամարգերի, նրանց կյանքը նման է օճառի պղպջակի, որը շատ գեղեցիկ է՝ իր բոլոր գույներով, բայց միայն մի վայրկյան է տևում».այսպիսի համեմատություն է օգտագործել Քահանայապետը՝ իրենց քրիստոնյա համարող փառամոլ, ցուցամոլ մարդկանց բնորոշելու համար, սեպտեմբերի 24-ի առավոտյան Սբ. Պատարագի քարոզի ժամանակ: Նա խիստ կերպով խոսել է ընդդեմ կեղծ բարեպաշտության, փառասիրության, որը կյանք է՝ արտաքին բաների համար միայն: Հիշեցնելով Հիսուսի խոսքերը ծոմապահությունը, ողորմությունը, աղոթքը առանց փող հնչեցնելու կատարելու մասին՝ Քահանայապետը կոչ է արել արտաքին բաների փոխարեն ուշադրություն դարձնել ներքին կյանքին՝ աղոթքին, ճշմարիտ եղբայրասիրությանը, որոնցով միայն կարելի է տուն շինել ապառաժի վրա: Իսկ փառասիրությունը խաբում է մարդուն, սկզբում այն թվում է ինչ-որ մեծ մի բան, բայց հետո դրանից ոչինչ չի մնում, բացատրել է Սրբազան Քահանայապետը և խորհուրդ տվել լավ օրինակ տեսնելու համար նայել փառասեր մարդկանց շքեղ գերեզմաններին ու մահվան պարզ ճշմարտությանը՝ մերկ վերադարձ ի հող: Բարիք գործել, աղոթել.սրա՛նք են ամենակարևոր բաները: Նա հիշեցրել է անապատական հայրերի համեմատությունը.փառասիրությունը նմանեցնում էին սոխի, որի կեղևները շերտ առ շետ կլպում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում, վերջում, երբ բոլորը կլպում ենք, գոհանում ենք՝ մտածելով, թե՝ վե՛րջ, բայց… սոխի հոտն է մնում մեր ձեռքերին:

Օրացույց

Օրացույց


Recent Comments