• Ցեղասպանության զոհերի հիշատակին հայկական ծեսով Սբ. Պատարագ կմատուցվի Հռոմի Սբ. Պետրոսի տաճարում

    Ցեղասպանության զոհերի հիշատակին հայկական ծեսով Սբ. Պատարագ կմատուցվի Հռոմի Սբ. Պետրոսի տաճարում


    Հայ Կաթողիկե Եկեղեցու եպիսկոպոսաց Սինոդի խնդրանքով Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքը նամակով խնդրել էր Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին, որ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական ծեսի ամբողջական շքեղությամբ Սուրբ Պատարագ մատուցվի Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում՝ նախագահությամբ Սրբազան Քահանայապետի՝ ի ոգեկոչումն հիշատակի 1,5 մլն հայ զոհերի և արդարություն պահանջելով աշխարհի պետություններից և Ցեղասպանության ճանաչում՝ թուրքական կառավությունից: Սրբազան Քահանայապետը սիրով ընդառաջել է Հոգևոր Տիրոջ խնդրանքին.հայկական Սբ. Պատարագը Սուրբ Պետրոսի տաճարում կմատուցվի 2015թ. ապրիլի 12-ին: 2014թ. սեպտեմբերի 2-10-ը Զմմառի վանքում գումարված Հայ Կաթողիկե Եկեղեցու եպիսկոպոսաց Սինոդի տարեկան ժողովի ընթացքում եպիսկոպոսները գոհունակություն են հայտնել այդ կարևոր իրադարձության առթիվ և հատուկ հանձնախումբ կազմել հանրությանը իրազեկելու և ուխտավորների ուղևորությունը դեպի Հռոմ կազմակերպելու համար: Սինոդը կոչ է անում հայ ժողովրդին մեծ թվով մասնակցելու այդ պատմական և հույժ կարևոր արարողությանը, որին ներկա կլինեն բազմաթիվ բարձաստիճան հոգևորականներ տարբեր եկեղեցիներից, քաղաքական գործիչներ և աշխարհական հավատացյալներ: Ի դեպ, եպիսկոպոսաց Սինոդում խոսվել է նաև Ցեղասպանության հայ նահատակների՝ ընդհանրական Կաթողիկե Եկեղեցու կողմից երանացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, որոնք իրականացնում է այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովը:

Օրացույց

Օրացույց


Recent Comments