• Եկեղեցին արմատական բարեփոխումների ճանապարհին է

    Եկեղեցին արմատական բարեփոխումների ճանապարհին է


    Վատիկանում շարունակում են ուղիներ փնտրել Եկեղեցու կառավարման համակարգը բարելավելու և ժամանակակից մարտահրավերներին ավելի արդյունավետ կերպով արձագանքելու համար: Ինչպես գիտեք, Ֆրանիցիսկոս Սրբազան Քահանայապետը ջանում է իր ձեռնարկած բարեփոխումներն իրականացնել 8 կարդինալների առաջարկած քայլերով և խորհրդատվությամբ: 8 կարդինալների խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-17-ը: Ինչպես հայտնել է Սուրբ Աթոռի մամլո քարտուղարը, կարդինալները քննել են ֆինանսատնտեսական համակարգի վերակազմակերպման աշխատանքները, որոնք նոր Տնտեսության քարտուղարության ստեղծմամբ բավական առաջ են գնացել, քննել են խնդիրներ կապված ընտանիքի, Եկեղեցում և հասարակության մեջ կնոջ դերի, երիտասարդության, աշխարհական շարժումների և այլ բազում ոլորտների հետ, որոնցում հարկ է թարմացնել Եկեղեցու աժեքների ամրապնդման մեխանիզմները: 8 կարդինալները նաև պատրաստում են նոր տեքստ՝ կարդինալների Ծերակույտի Սահմանադրության (Pastor Bonus) համար: Դրա նպատակը, ինչպես Քահանայապետն էր նախկինում ասել, Եկեղեցու կառավարման համակարգը ավելի բաց ու զգայուն դարձնելն է եկեղեցական բոլոր միավորների խնդիրների նկատմամբ, հրաժարումը նեղ խոհանոցային խնդիրների, ինտրիգների վրա կենտրոնանալուց՝ մարդկանց հոգիների փրկությանը առավելագույնս ծառայելու նպատակով: Քահանայապետի նախաձեռնած բարեխումները երկար ու բարդ գործընթաց են, ուստի պտուղները քաղելու ենք աստիճանաբար, ինչպես բացատրում են Վատիկանում:

Օրացույց

Օրացույց


Recent Comments