• Ընտանիքի ճգնաժամը մեր օրերում.Եկեղեցու գալիք արտահերթ համագումարն այս խնդրով

    Ընտանիքի ճգնաժամը մեր օրերում.Եկեղեցու գալիք արտահերթ համագումարն այս խնդրով


    «Հովվակական մարտահրավերներ ընտանիքին՝ ավետարանացման համատեքստում».այսպիսի թեմայով այս տարվա հոկտեմբերի 5-19-ը Հռոմում Եպիսկոպոսների սինոդը կգումարի արտահերթ գլխավոր մի համագումար: Դա շատ կարևոր համագումար է լինելու, որի ընթացքում քննարկվելու են ժամանակակից քրիստոնեական ընտանիքի առջև ծառացած բարդ խնդիրներ, որոնց լուծումը Եկեղեցու կողմից ավելի հստակ կձևակերպվի: Այս նկատառումով սինոդի քարտուղարությունը խնդրում է բոլոր կաթողիկե հավատացյալներին աղոթել սինոդի աշխատանքների արդյունավետության համար հատկապես համագումարին նախորդող շաբաթվա ընթացքում: Սինոդը խորհուրդ է տալիս աղոթել Վարդարան, կհրատարակվեն նաև սինոդի համար աղոթքի առանձին բրոշյուրներ՝ Քահանայապետի աղոթքներով: Համագումարին կմասնակցի 253 անդամ՝ ամբողջ Կաթողիկե Եկեղեցուց: Սինոդի արտահերթ համագումարին հաջորդ տարի կհետևի նույն թեմայով գումարվելիք մեկ այլ հերթական համագումար, որից հետո կհրապարակվի երկու համագումարները ամփոփող մի առանցքային փաստաթուղթ:

Օրացույց

Օրացույց