• «Մենք որբեր չենք, մենք մայրիկ ունենք…».Սրբազան Քահանայապետի գլխավոր ունկնդրությունը

    «Մենք որբեր չենք, մենք մայրիկ ունենք…».Սրբազան Քահանայապետի գլխավոր ունկնդրությունը


    Սեպտեմբերի 3-ի Քահանայապետական գլխավոր ունկնդրության վարդապետությունը շարունակությունն էր Եկեղեցու բնույթի մասին բացատրության: Եկեղեցին մեր մայրն է.սա էր Քահանայապետի խոսքի կարմիր գիծը: Եկեղեցին մոր նման մեզ ծնում է Քրիստոսի մեջ և Սուրբ Հոգու հետ հաղորդության մեջ կյանքի համար՝ մեր եղբայրների ու քույրերի հետ սիրո կյանքի համար: Այս իմաստով Եկեղեցին որպես օրինակ ունի Տիրամորը: Քրիստոսի ծնունդը Տիրամոր արգանդում նախերգանքն էր յուրաքանչյուր քրիստոնյայի ծննդյան՝ Եկեղեցու արգանդում, քանի որ Քրիստոս անդրանիկն էր բազում եղբայրների, բացատրել է Քահանայապետը՝ հիշեցնելով Պողոս առաքյալի խոսքերը: Մարիամի և Եկեղեցու հարաբերությունները նման են Մարիամի և Հիսուսի հարաբերություններին: «Մենք՝ քրիստոնյաներս, որբեր չենք, մենք մայրիկ ունենք, դա հիանալի է».շեշտել է Պապը: Տիրամայրը մեզ օգնում է աճել հավատքի մեջ և պաշտպանում է մեզ սատանայից: Եկեղեցին որպես մայր մեզ հոգևոր սնունդ է տալիս, որպեսզի մենք պտղաբերենք քրիստոնեավայել կյանքում: Եկեղեցին իր զավակներին տալիս է Աստուծոյ Խոսքը և Սբ. Հաղորդությունը, որոնք մեզ ճանապարհ են ցույց տալիս խավարի մեջ, գոտեպնդում են մեզ պաշտպանվել չարից: Քահանայապետը կոչ է արել անդադար վկայել Եկեղեցու մայրական հոգատարության մասին՝ ներելով, սիրելով մեր եղբայրներին և քույրերին ու նրանց հույս տալով, որովհետև Եկեղեցին միայն հոգևորականները չեն, այլ՝ յուրաքանչյուր քրիստոնյա:

Օրացույց

Օրացույց