• Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի հարցազրույցը՝ «Արևելք լրատվականին»

    «Քրիստոնեությունը նախևառաջ հավատարմություն է»


    2025թ. մարտի 6-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հարցազրույց է տվել «Արևելք լրատվական» կենտրոնի հաղորդավար, փորձառու արևմտահայ լրագրող պրն. Սագո Արեանին: Հարցազրույցը տեղադրված է «Արևելք լրատվականի» կայքում և յություբյան էջում:

     

    Հարցազրույցը ընթացել է հետևյալ կետերի շուրջ, ինչպես հրապարակված է «Արևելքի» կայքում.

     

    «Հրաշքի համազոր է քրիստոնեական հավատքի փոխանցումը։

    Քրիստոնեությունը նախևառաջ հավատարմություն է։

    Խորհրդային Միութեան ժամանակ նվազագույնը երեք սերունդ մնացել են առանց Եկեղեցու, առանց վարդապետի, առանց եկեղեցականի։

    Յաճախ պատահել է, որ նոսրաթիվ հաւատացյալների համար մատուցված Սուրբ Պատարագն ավելի ազդու լինի։

    Հավատքը թվով չենք չափում։

    Կրոնավորներիս համար այս փուլում ընդունելի և ներելի չէ խոսել  Քահանայապետին հաջորդող միաբանի մասին։

    Վերջապես, ի՞նչ է հայ կաթողիկէ համայնքի տեղն ու դերը Հայաստանի մեջ»։

     

    Տեղեկությունների և տեսանյութի աղբյուրը՝ «Արևելք լրատվական»

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

     

Օրացույց

Օրացույց