• «Քայլել կեանքի ճանապարհով».Սրբազան Քահանայապետն աղօթում է 21 ղպտի քրիստոնեա նահատակների համար.

    «Քայլել կեանքի ճանապարհով».Սրբազան Քահանայապետն աղօթում է 21 ղպտի քրիստոնեա նահատակների համար.


    Փետրուարի 17-ի առաւոտեան, Սուրբ Պատարագի ընթացքում Սրբազան Քահանայապետը խոսեց 2015թ.փետրուարի 12-15-ը ահաբեկչական Իրաքի Իսլամական Պետութեան և Լեւանտի ֆունդամենտալիստների կողմից 21 ղպտիների սպանութեան մասին: Սպանվածները պարզ ձկնորսներ էին: Նրանցից մեկը մորթուելուց առաջ բացականչել է.«Յիսուս օգնի՛ր», ինչպես նշում են տեսանկարահանումը ուսումնասիրած մասնագետները: Քաhանայապետը ուշադրութիւն է հրաւիրել մարդու՝ կործանարար հակումների մասին պատմող սուրբգրական հատուածների վրա, մանավանդ՝ Բաբելոնի աշտարակաշինութեան եւ Կայէնի ու Աբէլի պատմութեանը: Չարիքը գալիս է մարդու սրտից, բացատրում է Քահանայապետը,  մարդու ինքնանկախ լինելու ցանկութիւնից, ամէն բան ըստ սեփական հայեցողութեան որոշելու հակումից: Մարդու սրտում կա չարիք գործելու սերմը, հնարաւորութիւնը, բայց կա նաեւ Սուրբ Հոգին, ով փրկում է մեզ: Յիսուս իր աշակերտներին միշտ զգուշացնում էր հեռու մնալ վէճերից ու հակառակութիւններից՝ փարիսեցիների եւ հերովդէսականների խմորից: Վէճերից երբէք լաւ բան դուրս չի գալիս, այլ միայն՝ կործանում եւ բաժանում: Այս մասին հարկ է լաւ յիշել հատկապես պահոց այս օրերի ընթացքում եւ ջանալ լինել աւելի խաղաղասէր, հիշել, որ մարդն ընդունակ է անելու այնքա՛ն լաւ բաներ: Քահանայապետը խորհուրդ է տալիս միշտ գիտակցել, որ Յիսուս արիւն թափեց մեզ համար, յուրաքանչիւրի համար՝ որպէսզի մարդը քայլի կեանքի եւ ոչ թե չարի ճանապարհով, ոչ թէ կործանելու, այլ՝ ընտանիք, քաղաք, հայրենիք կառուցելու ճանապարհով: «Միշտ ընտրէ՛ք ճիշտ ճանապարհը Տիրոջ օգնութեամբ եւ թոյլ մի՛ տուէք, որ գայթակղութիւնը խաբի ձեզ եւ տանի սխալ ճանապարհով».ասել է Սրբազան Քահանայապետը:

     Փետրուարի 18-ին, ընդհանուր ունկնդրութեան ժամանակ, Քահայապետը խնդրել է Սուրբ Պետրոսի հրապարակում հաւաքուած հաւատացեալներին աղօթել 21 ղպտի մարտիրոսների եւ Միջին Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում խաղաղութեան հաստատման համար:

Օրացույց

Օրացույց