• «Ես հաշվապահ եմ, ամբողջ օրը թվերի հետ է գործս, ինչպե՞ս կարող եմ սուրբ լինել այդ միջավայրում», «Այո՛, կարո՛ղ ես»:

    «Ես հաշվապահ եմ, ամբողջ օրը թվերի հետ է գործս, ինչպե՞ս կարող եմ սուրբ լինել այդ միջավայրում», «Այո՛, կարո՛ղ ես»:


    Եկեղեցում յուրաքանչյուր անդամ կոչված է սրբության: Այս թեմայի շուրջ է Սրբազան Քահանայապետը բացատրություններ տվել նոյեմբերի 19-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ: Սրբությունը պարգև է, որն Աստված շնորհում է, երբ մեզ դարձնում է իրենը, սրբացնում մեզ, այն շնորհվում է բոլորին: Սրբությունը Եկեղեցու ամենագեղեցիկ դեմքն է, այն ինքն իրեն վերագտնելն է Աստուծոյ հետ հաղորդության մեջ, Աստուծոյ սիրո մեջ: Սուրբ լինելու համար պարտադիր չէ լինել քահանա կամ եպիսկոպոս, կամ կտրվել ամեն ինչից ու աղոթքին նվիրվել փակ աչքերով, բարեպաշտ դեմքով: Բոլո՛րը կարող են սրբանալ իրենց հատուկ կոչման, իրենց կենսակերպի մեջ. մեկը՝ վանական կյանքում, մյուսը՝ ամուսնական կյանքում՝ սիրելով ու հոգ տանելով կողակցի մասին, չամուսնացած մեկը՝ իր աշխատանքը ազնվությամբ անելով ու եղբայրասիրության քայլեր կատարելով: Միգուցե, օրինակ, մի հաշվապահ մտածի, որ եթե ինքն ամբողջ օրը թվերի հետ գործ ունի, ինչպե՞ս կարող է սուրբ լինել այդ միջավայրում: Այո՛, կարող է, պատասխանում է Քահանայապետը, քո աշխատավայրում էլ կարող ես սուրբ լինել: Եթե ծնող ես, աշխատի՛ր զավակներիդ սովորեցնել հետևել Հիսուսին: Այդ ամենի համար շատ համբերություն է պետք, որը տանում է դեպի սրբություն: Ամեն տեղ կարելի է լինել Աստուծոյ սիրո նշան այլոց հանդեպ՝ փողոցում, աշխատավայրում, եկեղեցում, ամեն տեղ դուռը բաց է սրբության առջև: Պետք է քննել սեփական խիղճը ու հասկանալ, թե արդյո՞ք արձագանքում ենք մեր մեջ աշխատող աստվածատուր շնորհին, բացատրում է Քահանայապետը: Աստված չի ուզում, որ մենք մի ծանր բան անենք, տխրենք, այլ ուզում է, որ ուրախ լինենք մեր կյանքով և այն դարձնենք սիրո պարգև՝ բոլորի համար: Օրինակ, փորձենք ինքներս մեզ զսպել ու չբամբասել ուրիշներին, ինչքան էլ հոգնած լինեք երեկոյան, ժամանակ հատկացրե՛ք ձեր երեխաների հետ, աղոթեցե՛ք հաճախ, Սբ. Պատարագից առաջ խոստովանեցե՛ք ձեր մեղքերը, փողոցում մի աղքատի հանդիպելիս մի քիչ փող տվե՛ք նրան. սրանք փոքրիկ քայլեր են, որոնք մեզ ազատում են եսակենտրոնությունից, բացում մեզ՝ այլոց կարիքների առջև և առաջնորդում դեպի սրբություն: Սրբության ճանապարհին անհնար է քայլել առանձին և ինքնամփոփ, այլ՝ միայն միասին.համոզված է Նորին Սրբությունը:

Օրացույց

Օրացույց