• Համայնքը եպիսկոպոսի կալվածքը չէ, եպիսկոպոսը կալվածատեր չէ.Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հորդորը՝ կղերականներին

    Համայնքը եպիսկոպոսի կալվածքը չէ, եպիսկոպոսը կալվածատեր չէ.Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հորդորը՝ կղերականներին


    Նոյեմբերի 12-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, շարունակելով խոսել հոգևորականի կերպարի մասին, ուշադրություն է հրավիրել Պողոս առաքյալի՝ Տիտոսին և Տիմոթեոսին ուղղված նամակներին, որոնց մեջ (օրինակ՝ Ա Տիմ.,4:14, Բ Տիմ.,1:6 և այլն) առաքյալը խոսում է հոգևորականների առաքինի հատկանիշների մասին.համբերատարություն, հեզություն, վստահելիություն, բարի սիրտ.«Սա պիտի լինի յուրաքանչյուր եպիսկոպոսի, քահանայի և սարկավագի այբուբենը».ասել է Քահանայապետը: Առաքյալը հորդորում է իր աշակերտներին մշտապես վերարծարծել իրենց աստվածատուր շնորհը.ի՞նչ է սա նշանակում: Ոչ այլ բան, քան՝ այն, որ եպիսկոպոսը, քահանան պետք է միշտ  գիտակցի, որ ինքը եպիսկոպոս է կամ քահանա ոչ թե այն պատճառով, որ ավելի խելացի է, քան մյուսները, այլ՝ միայն Աստուծոյ ձրիաբար տրված շնորհի պատճառով, այլոց բարիքի համար: Այն հոգևորականը, ով գիտակցում է, որ իր ծառայությունը, պաշտոնը միայն Աստուծոյ սիրո և ողորմածության արդյունքն է, երբեք մենատիրական (ավտորիտար) վարքագիծ չի ունենա, չի մտածի, թե բոլորն իր ոտքերի տակ են, իսկ համայնքն իր սեփականությունն է կամ թագավորությունը: Եթե հոգևորականը գիտակցում է, որ ամեն ինչ իրեն տրված է Աստծուց, որպես պարգև, չի ձգտի լինել ուշադրության կենտրոնում, ամբարտավան, փառասեր, ինքնահավան ու գոռոզ չի լինի, այլ կլինի միշտ համեստ ու հասկացող ուրիշների հանդեպ: Լավ հոգևորականը միշտ պետք է մի բան սովորի ուրիշներից, նույնիսկ՝ նրանցից, ովքեր հեռու են Եկեղեցուց: Իր խոսքն ուղղելով աշխարհականներին՝ Քահանայապետն ասել է, որ պետք է շնորհակալ լինենք, որ Աստված իր Եկեղեցին առաջնորդում է հոգևորականների միջոցով, բայց նաև պետք է աղոթել, որ նրանք կարողանան լինել Աստուծոյ սիրո կենդանի պատկերը:

Օրացույց

Օրացույց


Recent Comments