• Ո՛չ այն քրիստոնյաներին, ովքեր հետ են դառնում ճանապարհի կեսից

    Ո՛չ այն քրիստոնյաներին, ովքեր հետ են դառնում ճանապարհի կեսից


    Շատ առանցքային է նաև Նորին Սրբության նոյեմբերի 6-ի Սբ. Պատարագի քարոզը.նա, ըստ Ռադիո Վատիկանի հրապարակումների, զգուշացրել է չլինել այն քրիստոնյաների նման, ովքեր ճանապարհի կեսից հետ են շրջվում, այլ պետք է հետևել Հիսուսի օրինակին, ով մինչև վերջ գնաց՝ առանց վախենալու այլոց կարծիքներից: Քահանայապետը հիշեցրել է, թե ինչպես էր Հիսուսը սեղան նստում մեղավորների հետ՝ չնայած, որ դա ընդունելի չէր շատերի համար: «Պատկերացրեք, որ թերթեր լինեին այդ ժամանակ,-կատակել է Պապը:-Բայց Հիսուսը եկել էր որպեսզի փնտրեր Աստծուց հեռացածներին: Հիսուս երբեք կանգ չառավ ճանապարհի կեսին և չասեց.«Ես ամեն ինչ արեցի, հիմա դու լուծիր հարցը»: Փարիսեցիներն ու օրենսգետները կանգնում էին ճանապարհի կեսին, նրանց համար բավարար էր հավասարակշռել շահույթն ու կորուստը, այսպիսի հովիվներ այսօր էլ կան, բայց Աստված գործարար չէ, Նա եկավ մեզ փրկելու մինչև վերջ, ասել է Պապը: «Ցավալի է տեսնել մի հովվի, որը բացում է Եկեղեցու դռներն ու կանգնում՝ սպասելով, որ մարդիկ իրենք կգան: Տխուր է տեսնել քրիստոնյայի, ով իր սրտում կարիք չի զգում ուրիշների հետ կիսվելու և ասելու, որ Աստված բարի է: Որքա՛ն են այլասերված սրտերը նրանց, ովքեր իրենք իրենց արդարներ են համարում և չեն ուզում «ձեռքերը կեղտոտել» մեղավորների վրա…Իսկական հովիվը, իսկական քրիստոնյան մտահոգ է, որ ոչ ոք կորստյան չմատնվի, և չի վախենում ձեռքերը կեղտոտել…նա վտանգում է իր կյանքը, հեղինակությունը, հարմարավետությունը, դիրքը, եկեղեցական կարիերան, բայց նա բարի հովիվ է: Դրան են կոչված բոլոր քրիստոնյաները».ասել է Սրբազան Քահանայապետը:

Օրացույց

Օրացույց


Recent Comments