• Չի կարելի տեսնել միայն վատ կողմը

    Չի կարելի տեսնել միայն վատ կողմը


    Այս շաբաթվա ընդհանուր ունկնդրության ժամանակ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, շարունակելով բացատրել Եկեղեցու էությունը, խոսել է Եկեղեցու երկրային կամ տեսանելի կողմի մասին, այսինքն` կենդանի մարդկանց մասին: Եկեղեցին բոլոր մկրտյալներն են, բոլոր նրանք, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսին, ովքեր մոտ են աղքատներին, տառապյալներին` նրանց օգնելով, մխիթարելով: Պետք չէ Եկեղեցում տեսնել միայն վատը, միայն մարդկային հարաբերությունների թերությունները: Եկեղեցու տեսանելի իրականությունը անհնար է ճանաչել իր ամբողջությամբ, «ինչպե՞ս կարող է մարդ իմանալ այն ամբողջ բարիքը, որ գործվում է…սիրո այդքան շատ գործերը, այդքան հավատարմություն ընտանիքներում, երեխաներին կրթելը, հավատքը փոխանցելը, տառապանքը հիվանդների, որոնք իրենց տառապանքը նվիրում են Տիրոջը: Այս ամենը հնարավոր չէ չափել», ինչպե՞ս կարելի է իմանալ այն բոլոր հրաշալի բաները, որ Քրիստոս մեր միջոցով կատարում է մարդկանց սրտերում, ասել է Քահանայապետը: Նա խոսել է Վատիկանի 2-րդ ժողովի բանաձևումով.Եկեղեցին առեղծված է, անտեսանելին այնտեղ ավելի կարևոր է, քան` տեսանելին, և կարող է ճանաչվել միայն հավատքի աչքերով (Lumen Gentium, 8): Ճիշտ է, որ վատ օրինակները հիասթափեցնում են մարդկանց և հեռու են վանում Եկեղեցուց, բայց պետք է միշտ Տիրոջը խնդրենք, որ մեզ շնորհ տա իր սիրո նշանը լինելու` մարդկանց մեջ: Ունկնդրության վերջում Նորին Սրբությունը սրտի ցավով խոսել է Աֆրիկայում տարաժվող Էբոլա հիվանդության մասին և աղոթք բարձրացրել Աֆրիկայի ժողովրդի համար ու կոչ արել միջազգային հանրությանը ջանք չխնայել այդ վիրուսը ոչնչացնելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այս տարի Արևմտյան Եվրոպայի երկրներում Էբոլային զոհ է դարձել ավելի քան 3800 մարդ:

Օրացույց

Օրացույց


Recent Comments