• Արշավ՝ ընդդեմ աբորտի, Գյումրիի կաթողիկե համայնքի նախաձեռնության ժամանակագրությունը

    Արշավ՝ ընդդեմ աբորտի, Գյումրիի կաթողիկե համայնքի նախաձեռնության ժամանակագրությունը


    «Հայ աղջի՛կ, քո ուժը մայրության և ընտանիքի մեջ է».

    Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյան, հովվական թուղթ՝  «Ընտանիք, 2014»

     

     

     

    Քրիստոնեական Ընդհանրական Եկեղեցին իր ողջ գոյության ընթացքում մշտապես դատապարտել է հղիության արհեստական ընդհատումը կամ աբորտը՝ սովորեցնելով, որ աբորտը սպանություն է, ավելին՝ մանկասպանություն, որ աբորտը «անցանկալի հղիությունից» խուսափելու կամ ազատվելու միջոց չէ, որ հղիությունը պարգևն է Աստուծոյ, որ մայրը պարտավոր է փայփայել ու սիրել իր որովայնում ձևավորվող մանկանը, ինչպես Աստված սիրեց մեզ և իր կյանքը տվեց՝ յուրաքանչյուրիս փրկության համար՝ խաչի վրա.«Հիսուս իսպառ սիրեց նրանց».Հվհ., 13,1: Աբորտի ոճրագործությունը առավել ծանր է «քրիստոնյա» կոչվողի համար, որովհետև այդպիսի մեկը կոչված է նմանվելու Քրիստոսին, առավել ևս՝ լինելու արժանի ծնող:

     

    Հոգևորականները մշտապես, տարբեր միջոցներով, աշխատանք են տանում՝ ծնողներին հետ պահելու իրենց դեռ չծնված զավակներին սպանելու քայլից: Հոգևորականների հետ միասին իրենց ձայնն են բարձրանում նաև աշխարհականները: Խնդրի շուրջ քննարկումները, լրատվական նյութերը Գյումրիի կաթողիկ համայնքում բավական ակտիվացան 2012-13թ. սկսած, հատկապես «Ձայն խաղաղության» հաղորդաշարի նախաձեռնող Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի ջանքերով: Հանրության համար մտածելու առիթներ տվեցին բժիշկների, հոգևորականների մասնակցությամբ հարցազրույցները, տեսանյութերը:

     

    2014թ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի, Մարիամի լեգէոն միության և երիտասարդական միության նախաձեռնությամբ համայնքում ձևավորվեց «Հանուն կյանքի» նախաձեռնությունը, որը խնդրով մտահոգ հոգևորականների աշխարհականների առայժմ ոչ մեծ մի խումբ է, որն իր առաքելությունն է համարում տարբեր միջոցներով իր բողոքն արտահայտել աբորտի պրակտիկայի դեմ՝ ի պաշտպանություն կյանքի սրբության քրիստոնեական սկզբունքի: Խումբն իր առաքելությամբ և ուրույն ձևով միանում է համաշխարհային շարժմանն՝ ընդդեմ աբորտի, որի մասին կարող եք տեղեկանալ այստեղ:

     

    2014թ. մարտի 30-ին Գյումրիի ժողովրդապետության սրահում կազմակերպվեց սեմինար-քննարկում՝ աբորտի թեմայով, ցուցադրվեց «The Silent Scream» փաստագրական ֆիլմը: Խնդրի մասին ելույթներ ունեցան Հ. Պետրոս վրդ. Եսայանը, բժիշկ Վահրամ Միրզոյանը, հոգեբան Կարինե Միրզոյանը և նախաձեռնության անդամները: Քննարկումների ընթացքում որոշվեց աղոթքով երթեր կազմակերպել՝ կոչ անելով հասարակությանը անդրադառնալ աբորտի խնդրին: Պետք է ասել, որ աբորտի երևույթի կրոնական ընկալման մասին՝ որպես ծանր մեղք և սպանություն, հասարակության մեջ գրեթե չէր խոսվում, բայց վերջին ամիսների ընթացքում որոշակի ակտիվացում նկատվում է:

     

    Առաջին երթը տեղի ունեցավ 2014թ. ապրիլի 7-ին, Աստվածամոր տոնին. մոտ 3 տասնյակ հավատացյալների փոքրիկ խումբը ժողովրդապետ Հայր Պետրոս վրդ. Եսայանի և Հայր Գառնիկ վրդ. Հովսեփյանի առաջնորդությամբ, պաստառներով, աղոթքներով ու շարականներով Գյումրիի Կենտրոնական հրապարակից քայլերթով ուղղվեցին դեպի ծննդատուն՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց: Երթը լուսաբանում էին Հանրային և մարզային հեռուստաընկերությունները: Անցորդներից ոմանք ողջունում էին երթը, բայց մեծամասնությունն անտարբեր էր, միայն պաստառներն էր կարդում ու զարմանում: Պետք է ասել, որ բարդ է անտարբերության պատի առջև միայն Աստվածածնի բարեխոսությունը խնդրելով փողոց դուրս գալ ու պայքարի կոչ անել դարերով արմատացած մի սարսափելի երևույթի դեմ՝ մտածելով ոչ թե արդյունքի մասին, այլ սեփական քրիստոնեական պարտականությունը կատարելու անհրաժեշտության մասին: Ծննդատան մոտ ակտիվիստների միասնական աղոթքը և վարդապետի կոչը մանկասպանությունը դադարեցնելու մասին ջերմ արձագանք գտան միայն մայրերի մոտ, ովքեր մեծ սպասումով վայելում էին մայրության բերկրանքը: Առաջին քայլն արված էր, թեկուզ փոքրիկ խմբով, բայց՝ մեծ հավատքով:

     

    2014.թ մայիսի 21-ին նախաձեռնվեց երկրորդ ակցիան, որի կազմակերպմանն աջակցեցին այլ կաթողիկե հոգևորականներ ևս, ինչպես նաև՝ Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ հավատացյալներ՝ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի առաջնորդությամբ: Նախ մամլո ասուլիս հրավիրվեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Լրագրողների հարցերին պատասխանեցին Հայր Պետրոսը, Տեր Գրիգորը, Տեր Փավստոսը, Տեր Նարեկը: Նույն օրը «Հանուն կյանքի» նախաձեռնությունը կատարեց երկրորդ՝ ավելի բազմամարդ քայլերթը՝ նաև այլ համայնքների բնակիչների, հայ առաքելական Եկեղեցու հետևորդների, Հայկական Կարիտասի աշխատակիցների մասնակցությամբ, նույն երթուղով՝ դեպի Ծննդատուն: Ծննդատան բակում մասնակիցները ելույթներ ունեցան, պատմեցին անձնական փորձառությունների մասին և միասնական աղոթք արեցին: Ոչ այդ, ոչ էլ նախորդ անգամ հիվանդանոցի ղեկավարությունը չմիացավ ակտիվիստներին, այնուամենայնիվ, քաղաքավարությամբ ընդունելով նրանց: Այս երկրորդ ակցիան որգևորեց նախաձեռնության անդամներին՝ անպայման շարունակելու իրենց առաքելությունը: Երթին անդրադարձավ նաև ռուսական Благовест-Инфо կայքը՝ այստեղ:

     

    23 հոկտեմբերի, 2014թ.կյանքի սրբության համար պայքարող ոչ մեծաթիվ խումբը երրորդ քայլերթն է կազմակերպում՝ այս անգամ դեպի Ախուրյանի «Մոր և մանկան կենտրոն», որը սպասարկում է Ախուրյանի տարածաշրջանի տասնյակ գյուղերի բնակչությանը.այդտեղ է՛լ ավելի շատ կանայք են շտապում ընդհատել այսպես կոչված «անցանկալի հղիություն»ը: Թեև այս անգամ մասնակիցների թիվը առաջին երթը հիշեցրեց և սկզբում փոքր-ինչ հուսահատեցրեց նախաձեռնողներին, բայց Աստվածամայրն ամեն ինչ հարկ եղածի պես կարգավորեց: Անհրաժեշտ էր միայն Սբ. Վարդարան աղոթել ու վստահել: Երթին միացան նաև Մայր Թերեզայի երկու քույրեր՝ իրենց խոնարհ աղոթական կեցվածքով ոգևորելով ակտիվիստներին և մարմնավորելով Մայր Թերեզայի անզիջում կեցվածքն աբորտի դեմ: Ճանապարհն ավելի երկար էր, մասնակիցները հոգնում էին, բայց կար ընդհանուր մի գիտակցություն՝ այն, որ անդադար աղոթքով այդ երթը նաև ուխտագնացություն էր, ապաշխարության զգացումով, իրենց չմիացած ընկերների փոխարեն կրկնակին աղոթելու պարտականությամբ: Ախուրյանի «Մոր և մանկան կենտրոնի» տնօրեն Վ. Միրզոյանը, ով ներկա էր մարտի 30-ի սեմինարին, սիրով ու պատրաստակամությամբ ամբողջ բուժանձնակազմի հետ միասին ողջունեց ակտիվիստներին: Բուժանձնակազմը մասնակցեց Հայր Պետրոսի առաջնորդությամբ կատարված հոգեհանգստյան արարողությանը՝ աբորտին զոհ դարձած մանուկների հոգիների հանգստության համար, նաև՝ աբորտի դիմած ծնողների և իրենց իսկ մեղքերի թողության համար առ Աստված բարձրացված աղոթքներին: Վարդապետը խստությամբ դատապարտեց աբորտի պրակտիկան, բժիշկներին ևս հորդորեց հրաժարվել աբորտ անելուց, ինչքան էլ նրանց պարտադրված լինի առողջապահության ներկա համակարգի չգրված կանոններով և բժշկի սոցիալական պայմաններով: Հարկ է ասել, որ այդ կենտրոնի բժիշկները, չնայած իրենց գերզբաղվածությանը, ջանք չեն խնայում մայրերին հետ պահելու աբորտի քայլից, իսկ ոմանք նույնիսկ հրաժարվում են աբորտ կատարել: Հուսանք, որ նրանք մենակ չեն լինի իրենց այդ դիրքորոշմամբ: Ակտիվիստները Նարեկի Աստվածամոր պատկերով մի սրբապատկեր նվիրեցին «Մոր և մանկան կենտրոնին», որի վրա գրված է՝ «Հղիությունը Աստուծոյ պարգևն է քեզ, մի՛ մերժիր այն, վստահի՛ր Աստծուն»: Բժիշկները սիրով խոստացան այն տեսանելի մի վայրում կախել՝ ի տես բոլորի:

    0101010 copy

    Եկեղեցու այս նվիրյալները, անկախ այն բանից թե քանիսն են թվով, կամ քանի ծնողների ու բժիշկների են կարողացել օգնել հրաժարվելու չարի ճանապարհներից, մտադիր են Աստուծոյ կամոք, նոր բովանդակությամբ ու ավելի լայնամասշտաբ քայլերով շարունակել իրենց արշավն ընդդեմ աբորտների.աբորտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրում, աբորտի դիմած կամ նման մտադրություն ունեցող կանանց աջակցության կազմակերպում հատուկ մասնագետներով և այլ ծրագրեր, որոնց մասին դեռ չեն բարձրաձայնում, բայց դրանց իրականացումը հնարավոր կլինի միայն ձեր և յուրաքանչյուրիս աջակցությամբ:

     

     

    Հայ Կաթողիկե Եկեղեցու «Հանուն կյանքի» նախաձեռնությանը աջակցելու համար կարող եք այցելել ք. Գյումրի, Աթարբեկյան 82, իսկ դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշվեհամարին. Փոխանցումներ դրամով՝

     

     

     

    Ինեկոբանկ ՓԲԸ, Գյումրի մասնաճյուղ

    CJSC «INECOBANK», FOR GYUMRI BRANCH

    Մինասյան Ռաֆայել Ֆրանկոիս

    MINASSIAN RAPHAEL FRANCOIS

    20501 5001824 1001 AMD

    Դրամական փոխանցումներ կատարելիս խնդրում ենք նշել փոխանցման նպատակը (աջակցություն` Հայ Կաթողիկե Եկեղեցու «Հանուն կյանքի» նախաձեռնությանը):

     

     

    Լուսանկարներ՝ երթերի

    1512449_249674488549983_5382287427342023546_n 1795389_263230380527727_6389933314206909472_o 10150528_249673858550046_3951723976440749772_n 10151347_249673071883458_8827356525738110791_n 10156113_249673898550042_5547959274980086700_n 10339340_263230017194430_8709742846155152283_o 10379511_263229563861142_2514964042575227156_o 10506238_1572387362991836_360699959_o 10732263_1572388566325049_1036174444_o 10732472_1572385839658655_538473404_o 10732584_1572386682991904_2101693903_o 10732607_1572386266325279_428420328_o 10733233_1572385926325313_1398200516_o 10737961_1572385982991974_1522246920_o 10743034_1572386422991930_571210836_o 10743144_1572388046325101_771978837_o

    Լուսանկարներ՝ աբորտով սպանված երեխաների, իսկ ավելին կարող եք դիտել այստեղ

    abortedbaby35 abortedbaby36 m18

    1 abortedbaby24 abortedbaby32 aborted-baby-in-bucket handandfootofbabyface

    135397_248637465320352_1071466927_o 1939765_248127582038007_648662199_o

Օրացույց

Օրացույց