Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի
Հիւսիսային Ամերիկայի Տիրամայր Նարեկի Հայ Կաթողիկէ Թեմը եւ Սուրբ Մարկոս Հայ Կաթողիկէ եկեղեցին (Ուինիուտ, Ֆիլադելֆիա) ցաւով յայտնում են վաղահաս մահը Հայր Թովմաս Վարդապետ Կարապետեանի, որ պատահեց 2017թ. հոկտեմբերի 1-ին, առաւօտեան դէմ: Հանգուցեալի յուղարկաւորութեան հետ առնչուած անհրաժեշտ տեղեկութիւնները կհաղորդուեն առաջիկայում:
Ցաւակցում ենք հանգուցեալ վարդապետի հարազատներին եւ Հիւսիսային Ամերիկայի Տիրամայր Նարեկի Հայ Կաթողիկէ թեմի հաւատացեալներին, աղօթում, որ Աստուած յաւերժական հանգիստ պարգեւի հոգեշնորհ վարդապետին: