Սրբազան Քահանայապետը գնահատում է նվիրյալ հայորդիներին: Մոսկվայի հայ կաթողիկե համայնք
2014թ. հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Անարատ Հղության Կաթողիկե Մայր տաճարում հանդիսավոր արարողությամբ Ռուսաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու ընդհանուր տեղապահ Հայր Պետրոս Ծայրագույն Վարդապետ Պետրոսյանը Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հատուկ օրհնությունը փոխանցեց Մոսկվայի Հայ Կաթողիկե համայնքի պատվավոր ներկայացուցիչ, Եկեղեցական խորհրդի պատվավոր անդամ Պողոս Սիմոնի Ակոպովին: Ութսունիննամյա մեր մեծարգո հայրենակիցը նախկին Սովետական միության արտաքին և լիազոր դեսպանն է եղել արաբական երկներում, դիվանագիտական բարձր պաշտոններ է զբաղեցրել, և չնայած իր պատկառելի տարիքին՝ ներկայումս նախագահում է Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայում, Ռուսաստանի Դաշնային ժողովի Միջազգային գործերի կոմիտեի փորձագիտական խորհրդի անդամ է: Բազմիցս պարգևատրվել է ԽՍՀՄ-ի, Եգիպտոսի և Լիբիայի շքանշաններով և մեդալներով: Ռուսաստանի Հայ Կաթողիկե համայնքի համար մեծ պատիվ է նման բարձրաստիճան հայրենակից ունենալ և ևս մեկ անգամ առիթ ունենալ հպարտնալու հայազգի պանծալի զավակով: