Վասն խաղաղութեան ամենայն աշխարհի
2017թ. հունիսի 12-ին Փանիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախումբը՝ ժողովրդապետ Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի առաջնորդությամբ և հովանավորությամբ ուխտագնացություն կատարեց դեպի Թոփարլու և Մարմաշենի վանք, որոնք գտնվում են Գյումրիից քիչ հեռու: Ուխտավայրերում երիտասարդները միասին աղոթել են աշխարհում խաղաղության հաստատման, հայ ժողովրդի միասնականության համար, Մարմաշենի վանքում երգել են «Տէր Ողորմեա» շարականը:
Նման ուխտագնացություններ կազմակերպվում են ամեն տարի՝ քաջալերելու երգչախմբին՝ ի նպաստ Եկեղեցու և Փանիկ համայնքի հոգևոր զարգացման: