• Կառուցելով ճիշտ հաղորդակցություն՝ Աստծո և ընկերների հետ.երկօրյա դասընթաց երիտասարդության համար

    «Մի՛ վախեցեք լսելու, թե Սուրբ Հոգին ինչ համարձակ ընտրություններ է առաջարկում ձեզ»:


    2017թ. փետրվարի 4-5-ը Գյումրիի հայ կաթողիկէ առաջնորդարանում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց՝ երիտասարդների համար: Մասնակցեց մոտ 30 երիտասարդ՝ Գյումրիի, Փանիկի, Արևիկի, Ազատանի հայ կաթողիկէ համայնքներից: Դասընթացի առաջին օրը երիտասարդները մասնակցեցին «Հաղորդակցության հմտությունները» թեմայով դասընթացի, որը վարեց Սառնաղբյուրի «Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբի» նախագահ, անկախ փորձագետ, ուսուցանող Կարեն Այվազյանը: Իսկ երկրորդ օրը հոգևոր դասընթաց էր, որը վարեցին Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը և Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը:

     

    Առաջին օրը բացվեց աղոթքով, Հ. Գառնիկը ներկայացրեց դասընթացի կազմակերպման նպատակը, օրակարգը:

     

    16423082_1160339344085944_6828643849388661339_o 16587374_1160339747419237_1721334930785904585_o

    Ուսուցանող Կարեն Այվազյանը երիտասարդներին առաջարկեց մտածել հետևյալ թեմաների շուրջ.

    Մաս Ա

    Ի՞նչ է հաղորդակցությունը,

    Հաղորդակցության ձևերը,

    Ի՞նչ է խոսակցական հաղորդակցությունը,

    Ի՞նչ է ոչ խոսակցական հաղորդակցությունը (ժեստեր, հպումեր, դիմարտահայտություններ, անձնական տարածք և այլն),

    Հաղորդակցության ընկալումը և արտահայտությունը տարբեր մշակույթներում:

     

    Մաս Բ

    Արդյունավետ հաղորդակցություն,

    Ի՞նչ է անհրաժեշտ արդյունավետ հաղորդակցություն ստեղծելու համար:

    16463002_1160339877419224_5291676864569167619_o 16487122_1160339604085918_6475188501212140432_o

    Դասընթացի ընթացքում ստացած տեսական գիտելիքները գործանականում արտահայտել կարողանալու համար կազմակերպվեց խմբային աշխատանք, որը օգնում է զարգացնել որպես խումբ ինքնակազմակերպման հմտություններ, յուրացնել թիմային աշխատանքի սկզբունքները: Կազմակերպվեցին նաև քննարկումներ՝ առաջարկված տարբեր հարցերի շուրջ: Երիտասարդները մասնակցում էին մեծ հետարքրքությամբ: Այսպիսի դասընթացները օգնում են զարգացնել սերտ հարաբերություններ միմյանց հետ, համայնքային երիտասարդական խմբերի համատեղ աշխատանք, նոր գաղափարներ միասին իրականացնելու պատրաստակամություն:

     

    Փետրվարի 5-ին՝ կիրակի օրը, երիտասարդները մասնակցեցին Սբ. Պատարագին Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ աթոռանիստ եկեղեցում, որը մատուցվեց ձեռամբ Գյումրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ. Քհն. Մկրտչյանի, ով ճաշից հետո բացեց հոգևոր դասընթացը և երիտասարդներին հրավիրեց խորհրդածել Աստծո հետ ճիշտ հաղորդակցություն զարգացնելու միջոցների մասին՝ Ավետարանի և հավատքի լույսի ներքո: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երիտասարդ ջանքեր գործադրի հասկանալու իր կոչումը կյանքում, նպատակները և ծրագրերը՝ Աստծո օգնությամբ, Աստծո հետ անկեղծ զրույցի միջոցով, աղոթքով և բարեպաշտ նվիրումով՝ Հիսուս Քրիստոսին և մերձավորին: Տիրոջ հետ անհատկան երկխոսության հիմքի վրա է կառուցվում նաև ճիշտ հաղորդակցությունը ընկերների հետ, մարդկային հասարակության մեջ:

     

    16463611_1160353997417812_6359667291349893822_o

    Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը երիտասարդների ուշադրությանը ներկայացրեց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի նամակը՝ ուղղված եպիսկոպոսների սինոդի 15-րդ համագումարին՝ երիտասարդության թեմայով: Վարդապետը մեկնաբանեց նամակը՝ առանձնացնելով կարևորագույն կետերը, հատկապես հետևյալ խոսքը՝ «Սիրելի՛ երիտասարդներ, լսեցե՛ք Աստծո ձայնը և լսելի դարձրեք ձեր աղաղակը: Մի՛ վախեցեք լսելու, թե Սուրբ Հոգին ինչ համարձակ ընտրություններ է առաջարկում ձեզ»: Հ. Գառնիկն այնուհետև խոսեց Սբ. Մկրտության և Սբ. Դրոշմի խորհուրդների մասին՝ երիտասարդների գիտելիքների ավելի խորացնելու և նրանց վերստին խորհրդածության նյութ տալու նպատակով:

     

    Երկօրյա դասընթացն ավարտվեց երեկոյան ժամերգությամբ:

     

    Փետրվարի 11-12-ը նախատեսվում է կազմակերպել նույն դասընթացը նաև Երևանի, Տաշիրի և Աշոցքի տարածաշրջանների համայնքների երիտասարդների համար:

    16601963_1160339560752589_4789703196218815359_o

    Այս երկօրյա դասընթացները լինելու են շարունակական՝ ամսական պարբերականությամբ, նաև՝ Վրաստանում:

    Ծրագիրն իրականացվում է գերմանական Kindermissionswerk ”Die Sternsinger” բարեգործական կազմակերպության հովանավորությամբ:

     

     

     

     

Օրացույց

Օրացույց