• «Հայկական Կարիտաս»-ի «Առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ում տեղի ունեցավ «Հիվանդի միջազգային անվտանգության օր» իրազեկող միջոցառումը

    «Հայկական Կարիտաս»-ը համաձայն իր առաքելության գործում է սիրո և սրտացավության սկզբունքին համաձայն:


     

    2016թ. Դեկտեմբերի 9-ին «Հայկական Կարիտաս»-ի «Առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ում տեղի ունեցավ «Հիվանդի միջազգային անվտանգության օր» իրազեկող միջոցառումը, որի հիմնական նպատակն էր բնակչությանը սեփական առողջության վերաբերյալ հետեւողական լինելու կոչ անելը,  իչպես նաև  պարբերական հետազոտություններ անցնելու խրախուսումը:15440445_10155300077767080_6540679415175414379_o

    2005 թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ արեց միավորվել հիվանդի անվտանգության համար: Առողջական խնդիրների եւ բնակչության սոցիալ-տնտեսական, իսկ որոշ դեպքեում էլ կրթական ցածր մակարդակի պատճառով, երբեմն էլ բժիշկների սխալի պատճառով առաջանում են լուրջ առողջական խնդիրներ: ԱՀԿ-ը հորդորում է իրազեկ պահել բնակչությանը պարբերաբար դիմելու բժիշկների, բժիշկներին խուսափելու սխալ ախտորոշումներից և  բարձրացնելու հիվանդների իրազեկությունը եւ պատասխանատվությունը սեփական առողջության հանդեպ:15385308_10155300099572080_476667655477883568_o

    «Հայկական Կարիտաս»-ը, որի վեց ռազմավարական ուղղություննեից մեկն է հանրային առողջապահությունը, նույնպես միացել է այս նախաձենությանը և  մտահոգությանը: «Հայկական Կարիտաս»-ը համաձայն իր առաքելության, այս Կենտրոնում ևս գործում է սիրո և սրտացավության սկզբունքին համաձայն:

    Միջոցառմանը մասնակցեցին նաև  Գյումրու ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ովքեր  ծանոթացան  Առողջության առաջնային պահպանման կենտրոնի աշխատանքներին և իրենց ցանկությամբ անցան  անվճար հետազոտություն՝ էնդոկրին եւ սրտանոթային համակարգերի, խոլեստերինի, գլյուկոզայի և  տրիգլիցերիդի մակարդակի որոշմամբ:

     

    Տեղեկությունները տրամադրեց` Հայկական Կարիտասի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Օրացույց

Օրացույց