• Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին

    Համագործակցությունը կշարունակվի նոր ուղիներով:


    2016թ.հոկտեմբերի 31-ին Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը շնորհավորական հեռագիր է ուղարկել Լիբանանի նորընտիր նախագահ Միշել Աունին: Հեռագրում գրված է հետևյալը.

     

    «Լիբանանի նախագահական ընտրության առթիվ շնորհավորում ենք նորընտիր նախագահ զորավար Միշել Աունին և Լիբանանի ժողովրդին՝ նրան մաղթելով քաջառողջություն և հաջողություն, ինչպես նաև՝ խաղաղություն և բարգավաճում՝ մեր սիրելի Լիբանանին»:

    14639719_10153796708532133_5454838740423403081_n

    Միշել Աունը Լիբանանի նախագահ ընտրվեց հոկտեմբերի 31-ին և դարձավ երկրի 13-րդ նախագահը, երկու տարի ութ ամիս դադարից հետո:

     

    Միշել Աունը մշտապես բարեկամական հարաբերություններ է ունեցել Հայ Կաթողիկէ Պատրիարքության հետ:

Օրացույց

Օրացույց