• Հ. Ներսես թ.ծ.վ. Զապպարյանը նշանակվել է Բաղդադի հայ կաթողիկէների պատրիարքական փոխանորդ

    Ջերմորեն շնորհավորում ենք Հոգշն. Հ. Ներսես թ.ծ.վ. Զապպարյանին՝ նոր նշանակման առթիվ, մաղթում բեղուն առաքելություն՝ նոր հոգևոր դաշտում և Տիրոջից խնդրում առատ շնորհներ:


     

    Ամեն. Հոգևոր Տ. Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընդունել է Բաղդադի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Էմմանուել արքեպս. Դաբբաղյանի հրաժարականը և 2016թ.սեպտեմբերի 27-ի թիվ 112/2016 կոնդակով Հոգշն. Հ. Ներսես վրդ. Զապպարյանին նշանակել է Բաղդադի հայ կաթողիկէների պատրիարքական փոխանորդ:

     

    2016թ. հոկտեմբերի 29-ին Բեյրութի Սբ. Ավետման եկեղեցում տեղի ունեցավ Հոգշն. Հ. Ներսես վրդ. Զապպարյանին թագադիր ծայրագույն վարդապետության աստիճանի շնորհման հանդիսավոր արարողությունը՝ ձեռամբ Ամեն. Հոգևոր Տ. Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի և ներկայությամբ հայ կաթողիկէ հոգևորականների:

     

    zabara4

    Ծնվել է 1969թ., Հալեպում:

     

    Դպրոցական կրթությունը ստացել է Հալեպում՝ «Գիտական բաժին» մասնագիտացմամբ և շարունակել Ուսուցչական ուսումնարանում:

     

    1990թ. ընդունվել է Հալեպի Սբ. Միքայել Հրեշտակապետի Փոքր Ընծայարան:

     

    1992թ. մեկնել է Հռոմ՝ ուսանելու Լևոնյան քահանայապետական հայկական վարժարանում: Մեկ տարի սովորել է Հռոմի Արևելյան ինստիտուտում:

     

    Փիլիսոփայական և աստվածաբանական կրթությունը ստացել է Հռոմի Գրիգորյան համալսարանում և ավարտել 1999թ.:

     

    Կուսակրոն քահանա է ձեռնադրվել 1999թ.հոկտեմբերի 31-ին՝ ձեռամբ Արհ. Տ. Պետրոս արքեպս. Միրիաթյանի և նշանակվել ծառայության Սիրիայի Բերիո թեմում:

     

    Նշանակվել է Սրբուհի Վառվառայի եկեղեցու փոխժողովրդապետ, ապա՝ ուսուցիչ և օգնական Բերիայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ դպրոցում և 2002թ. ստանձնել է նույն դպրոցի տնօրենի պաշտոնը:

    zabara2

    2004թ. նշանակվել է Հալեպի Սբ. Խաչ եկեղեցու ժողովրդապետ և, միաժամանակ, հոգևոր վարիչ աշխարհական եղբայրությունների և հանձնախմբերի, ինչպես նաև՝ Էքիպ Նոթր Դամ Մարեմյան ընտանիքի:

     

    2010թ. հիմնել է Սբ. Խաչի եղբայրությունը Հալեպում:

     

    Դասավանդել է Հալեպի Աստվածաբանական ինստիտուտում:

     

    Սուրբ Խաչ եկեղեցու ժողովրդապետի պաշտոնում ծառայել է մինչև Բաղդադում նշանակաման օրը:

     

     Ջերմորեն շնորհավորում ենք Հոգշն. Հ. Ներսես թ.ծ.վ. Զապպարյանին՝ նոր նշանակման առթիվ, մաղթում բեղուն առաքելություն՝ նոր հոգևոր դաշտում և Տիրոջից խնդրում առատ շնորհներ:

     

    Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյան

    Փանիկի հայ կաթողիկէների ժողովրդապետ

Օրացույց

Օրացույց


Recent Comments