• Սրբազան Քահանայապետը մեդալ է ուղարկել մի հայ քանդակագործի, ով ստեղծել է աշխարհում իր ամենափոքր դիմանկարը

    Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ՝ Քահանայապետն ծիծաղել և շնորհակալություն է հայտնել հեղինակին:


    Մագաղաթ.am-ի տվյալներով, Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը պարգեւատրել է աշխարհում իր ամենափոքր դիմանկարը պատրաստած հայ վարպետին:

     

    Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դիմանկարի հեղինակ, միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռ` Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը:

     

     

     «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեցին Սրբազան Քահանայապետի  անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են նրա կողմից»,- նշված էր գրառման մեջ:

    2

     

    Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը Սրբազան Քահանայապետն  նվերը հանձնել էր 2016 թվականի հունիսի 24-ին` վերջինիս Հայաստան կատարած այցի շրջանակներում:

     

    «Երեք ամիսների աշխատանքս վերջապես հասավ հասցեատիրոջը. Ֆրանցիսկոս պապի՝ աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա, այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նվիրեց Սրբազան Քահանայապետին»,-ասել էր Տեր-Ղազարյանը: Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ՝ Հռոմի պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղել և շնորհակալություն էլ հայտնել հեղինակին:

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց