• Մարեմական խորհրդածություն.Սրբազան Քահանայապետը կոչ է արել նվիրվել Վարդարանի ջերմեռանդությանը

    «Վարդարանը պարզ մի աղոթք է, որ մխիթարում է միտքն ու սիրտը»:


    2016թ.հոկտեմբերի 26-ին հրապարակային ունկնդրության քարոզի վերջում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ է արել սիրել Սբ. Վարդարանի ջերմեռանդությունը:

     

    Քահանայապետը հիշեցնում է, որ հոկտեմբեր ամիսը նվիրված է Տիրամոր Սբ. Վարդարանին: Նա կրկին խորհուրդ է տալիս հավատացյալներին կատարել Վարդարանի ջերմեռանդությունը:

     

    Մի քանի օր առաջ Twitter-ի միջոցով ասել էր. «Վարդարանը մի աղոթք է, որ միշտ ուղեկցում է ինձ՝ կյանքում: Այն նաև հասարակ մարդկանց և սրբերի աղոթքն է և իմ սրտիս մոտ է»:

     

    Հրապարակային ունկնդրության վերջում Քահանայապետն ասաց.

    «Վարդարանի խորհուրդների ընթացքում մենք Մարիամի հետ միասին խորհրդածում ենք Հիսուսի կյանքի մասին, որ շողարձակում է Հայր Աստծու Ողորմությունը: Եկե՛ք ուրախանանք Ասըծո սիրով և ներողամտությամբ: Եկե՛ք ողջունենք Տիրոջը օտարականի և կարիքավորի մեջ: Ամեն օր ապրում ենք Նրա Ավետարանի համար»:

     

    Այնուհետև ողջունելով երիտասարդներին, նորապսակներին և հիվանդներին՝ հաստատել է.

     

    «Այս պարզ մարեմական աղոթքը ցույց է տալիս ձեզ, սիրելի՛ երիտասարդներ, ճանապարհը՝ մեկնաբանելու համար Աստծո կյանքը՝ ձեր կյանքում:

     

    Սիրեցե՛ք այս ողթքը, սիրելի՛ հիվանդներ, քանի որ այն բերում է մխիթարություն սրտին և մտքին:

     

    Սիրելի՛ նորապսակներ, ձեր մեջ և ձեր ընտանիքում Սբ. Վարդարանը կդառնա նոր հոգևոր առանձնաշնորհության մի պահ»:

     

    Քահանայապետը նաև ասաց, որ բոլորին, ում հանդիպում է, նվիրում է Վարդարանի պսակ:

     

    «Տիրամայրը մի առիթով ասել է, որ միշտ մոտ է իր զավակներին, միշտ պատրաստ է գալու մեզ օգնության, երբ խնդրենք նրա պաշտպանությունը և օգնությունը: Միշտ հիշեցե՛ք, որ Տիրամայրը երբեք չի սպասում, նա պատրաստակամ է և շուտափույթ սկսում է ծառայել»:

     

    Հայացրեց՝ Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը

Օրացույց

Օրացույց