«Յարատեւ, անտեղիտալի նուիրումի, ծառայութեան ճանապարհ, որտեղ ամեն քայլափոխի առաջնորդվել եմ Աստծո պատվիրաններով»:
Աղբյուր՝ noranor.ca կայքի հետևյալը հրապարակումը:
Կանադայի Տորոնտո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգշն. Հ. Եղիա ծ.վ. Գիրեջյանը ՀՀ անկախության 25-ի առթիվ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով՝ հայապահպանության գործում մեծ ավանդի համար:
Հայր Գիրեջյանն Տորոնտոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկէ եկեղեցու հոգևոր հովիվն է արդեն քառասուն տարի:
Հայր Եղիա Ծ.Վ. Գիրեջյանը ծնվել է Բեյրութում, հոգևոր կրթություն ստացել Հռոմի Գրիգորյան համալսարանում և 196թ. ձեռնադրվել քահանա: Հոգևորական առաքելությունը նախ իրականացրել է Մերձավոր Արևելքում, իսկ 1973 թվականից՝ Կանադայում:
«Յարատեւ, անտեղիտալի նուիրումի, ծառայութեան ճանապարհ, որտեղ ամեն քայլափոխի առաջնորդվել եմ Աստծո պատվիրաններով», այսպես է գնահատում հոգևորականն իր անցած ուղին, որի ընթացքում իր ծառայությամբ նպաստել է հայապահպանությանն ու մատաղ սերնդի դաստիարակմանը:
Հ. Եղիա Գիրեջյանը նաև Տորոնտոյի հայ կաթողիկէների միության ղեկավարն է, ստեղծել է Հայ կաթողիկէ շաբաթօրյա դպրոցի հիմնադրամը, Տորոնտոյում նախաձեռնել հայոց ցեղասպանությանն և հայոց այբուբենին նվիրված հուշարձանների տեղադրումը, կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:
Noranor.ca-ին հետ հարցազրույցում Հայր Գիրեջյանը ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագրի մասին ասել է հետևյալը.
«Իմ տարած համեստ գործունեության համար արժանացայ Գնատահագիրի մը Հայաստանի Սփիւռքի նախարարութեան կողմե, որ ինձ յանձնուեցաւ Կանադայի մոտ Հայաստանի լիազոր դեսպան վսեմաշուք տիար Արմեն Եգանեանի կողմանե, ուրտեղ հրապարակաւ իմ ջերմագին երախտագիտութիւնը և հոգեկան անխառն երջանկությունն ու յուզումը յայտնելե ետք վսեմաշուք դեսպանին առաջարկեցի հէտևեալ երկու խնդրանքները. Առաջին՝ եթէ այս գնահատագիրը կարող էի նուիրել համայն կանադահայության յուրաքանչյուր բեկորին անխտիր և ապա արդեո՞ք այս գնատահագիրը կարող էի ընդունիլ որպես ՀՀ–ի անձագիր»:
Գիրեջյանը ներկայացնրել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու մոտեցումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ.
«Ոճիր մը կներվի միմիայն հետևյալ անքակտելի երեք պայմաններու գործադրությամբ, որմե ետք ներում կշնորհվի ոճրագործի ու կիրագործվի ճշմարիտ Արդարությունը.– Ճանաչում՝ Ցեղասպանության, զղչում, ցավ, ցասում Ցեղասպանության, և արդար ու ամբողջական հատուցում Ցեղասպանութեան»։
Պատմելով Կանադայում իր ծառայության մասին՝ Հ. Գիրեջյանն ասել է, որ հոգևոր բարձրագույն իշխանությունների հրահանգով՝ 1970-ականներին Լիբանանից գալով Կանադա՝ կարողացել է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել: Որպես անծանոթ և ներգաղթյալ՝ փորձել է հարմարվել ապրելակերպի ու մտածելակերպի, աշխարհագրական, կլիմայական պայմանների, օրենսդրությունների ու սովորությունների տարբերություններին: Այնուհետև անցել է գործնական քայլերի՝ իր նպաստը բերելով մատաղ սերնդի դաստիարակության գործին:
«Եկեղեցւոյ առաքելության կողքին հիմնեցինք շաբաթօրեայ վարժարանը մանկապարտեզի նախակրթարանի միջնակարգի և երկրորդականի բաժանմունքներով, որ շրջանավարտներու բեղուն հունձքեր տվավ 35 տարիներու ճանապարհին՝ ներկայիս աշակերտության թիվն է 250»,– արդյունքներով հպարտանում է Հայր Եղիան՝ շեշտելով, որ նահանգի պետական իշխանություններն ու տեղական կաթողիկէ ուսումնական խորհուրդը լրջորեն նպաստել են այս գործին`աջակցելով նյութական ու կրթական գործընթացին:
Արել է ամեն ինչ՝ օտար հողում հայ համայնքի հայեցիությունը պահպանելու համար, որի երաշխիքները երեքն են` Հայ Եկեղեցին, դպրոցը և, առավել ևս, հայ ընտանիքը: Այս ամենից բացի, նաև նախաձեռնել է այնպիսի կարևոր աշխատանք, ինչպիսին է Հայոց ցեղասպանությանն և Հայոց այբուբենին նվիրված հուշարձանների բացումը:
«Կառուցեցինք և բաձրացուցինք մեր հայ ազգի դիմագիծի հիմնական երրորդության բաղադրիչ և անբաժան խորհուրդները, որոնք կվկայեն և պիտի վկայեն յարաժամ և յամենայն ժամ ոչ թէ միայն հայ անհատին այլ օտարազգի բոլոր անոնց, որոնք պիտի այցելեն Հայրենիք Հայաստանի այս մասնիկ հողակերտը այս ափերուն»,– ասել է վարդապետը՝ մանրամասնելով այն գաղափարը, որ տալիս են այս հուշարձանները.Հայ եկեղեցին հայ ազգի՝ Քրիստոնյա հավատամքի, հոգևոր էության և լինելիության մարմնացումն է խորհրդանշում, նույնը նաև այբբենարանին և ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձանների գաղափարի հիմքում է: