• Սուրբ Աթոռը հայտնում է իր դիրքորոշումը ՄԱԿ-ի ծրագրերի վերաբերյալ

    Եկեղեցու սոցիալական վարդապետության սկզբունքները պետք է հարգվեն։


     

    ՄԱԿ-ի Գլխավոր գագաթնաժողովի կայքը հրապարակել է Սուրբ Աթոռի նամակը` ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգի վերաբերյալ:

     

    Նամակը, որը թվագրված էր 2016թ. սեպտեմբերի 25-ին և ստորագրված է Արքեպիսկոպոս Բերնարդիտո Աուզայի՝ ՄԱԿ-ում Սուրբ Աթոռի մշտական դիտորդի կողմից, գնահատում է Օրակարգը և անում որոշ հետևություններ, որոնք առնչվում են Օրակարգի հետ՝ Սրբազան Քահանայապետի՝ ՄԱԿ-ին ուղղած կոչի (2015թ. սեպտեմբեր, Նյու Յորք) և այլ սկզբունքների հիման վրա:

     
    Սուրբ Աթոռի նամակում նշված հիմնական սկզբունքները հետևյալն են.
    մարդկային ամբողջական զարգացման անհրաժեշտության գիտակցումը,
    Ճանաչել աղքատներին` որպես սեփական ճակատագիրը կերտող արժանապատիվ ներկայացուցիչներ,
    Ապահովել հոգևոր ու նյութական միջոցներ,
    հարգել արդարության սկզբունքը,
    Պաշտպանել կրթության իրավունքը՝ մարդու արժանապատվության սկզբունքի համաձայն,
    օրենքի գերակայությունը հարգելը,
    Ձգտել վեճերի խաղաղ հանգուցալուծման,
    այլոց ծառայելը և ընդհանուր բարօրությունը հարգելն ու համընդհանուր եղբայրության հիմքը կառուցելը:

     

    2030-ի Օրակարգի սկզբունքների կիրառման մեջ Սուրբ Աթոռը հայտարարել է, որ «համաձայն է Օրակարգում թվարկված գրեթե բոլոր նպատակների ու նպատակակետերի հետ», սակայն ցանկանում է «օգտագործված որոշ հասկացությունների վերաբերյալ պարզաբանումներ և վերապահումներ անել»:

     

    Նամակը հստակեցրեց Օրակարգի նպատակները, մարդկային անձի առանցքայնությունը, մարդկային արժանապատվության հասկացությունը, տղամարդկանց և կանանց, երեխաներին աջակցություն ցուցաբերելը, առողջապահությունը, ընտանեկան հարաաբերությունները, և համընդհանուր մարդկային զարգացումը։

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց