• Միքայել Ճենճյանը պարգևատրվեց ՀՀ Սփյուռքի նախարարության մեդալով

    Միքայել Ճենճյանը պարգևատրվեց ՀՀ Սփյուռքի նախարարության մեդալով


    2014թ. սեպտեմբերի 19-21-ը Երևանում կայացած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ռադիո Վատիկանի հայկական բաժնի տնօրեն պրն. Միքայել Ճենճյանին պարգևատրեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով: Այդ գերատեսչական մեդալը, սովորաբար, շնորհվում է հայոց լեզվի և հայ մշակույթի զարգացման ու պահպանման գործում մեծ ավանդ ունեցող անձանց: Ռադիո Վատիկանը Իտալիայում գործող կաթողիկե աշխարհասփյուռ ռադիո է, որը տարբեր լեզուներով լուսաբանում է Սրբազան Քահանայապետի գործունեությունը և Կաթողիկե Եկեղեցում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները: Ռադիո Վատիկանի հայերեն բաժնի կայքէջ կարող եք այցելել այստեղ:

    001

Օրացույց

Օրացույց