• Ֆրանցիսկոս Պապն ընդունել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին

    Ինչպե՞ս տարածել հույսի ուղերձը Facebook-ում:


    30 օգոստոսի, 2016թ.

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանում ընդունել է Ֆեյսբուքի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին։

     

    Սուրբ Աթոռի մամլո գրասենյակի տնօրեն Greg Burke-ը, հայտարարել է, որ հանդիպումը տևել է 20 րոպե՝ Սուրբ Մարթայի տաճարում, որտեղ Քահանայապետը առավոտյան Սբ. Պատարագն է մատուցում: Ցուկերբերգին ուղեկցել է կինը՝ Պրիսիլլա Չանը։

     

    Ըստ հայտարարության, Սրբազան Քահանայապետն ու Ցուկերբերգը այդ կարճատև հանդիպման ընթացքում խոսել են, թե  «ինչպես կարելի է օգտագործել հաղորդակցական տեխնոլոգիաները՝ աղքատության ճգնաժամը հաղթահարելու, հանդիպման մշակույթը խրախուսելու համար» և թե ինչպես «օգնել տարածելու հույսի ուղերձը, հատկապես նրանց, ովքեր  ամենաանապահովներն են»։14159060_10202139485126660_2040130558_n

     

    Facebook-ը սոցիալական ցանց է, որի հիմնվեց սկզբում նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել  Հարվարդի համալսարանաի ավարտական կուրսի ուսանողներին՝ կիսվելու հաղորդագրություններով ու նկարներով։ 2007 թ․-ից Facebook-ը տարածվել է  չորս լեզուներով, և այժմ ունի ավելի քան 1․71 մլրդ  օգտատեր և թարգմանություններ՝  70 լեզուներով։

Օրացույց

Օրացույց