• Հայր Լևոն ծ.վ. Զեքիյանը ձեռնադրվեց եպիսկոպոս՝ արքության պատվով

    Հայր Լևոն ծ.վ. Զեքիյանը ձեռնադրվեց եպիսկոպոս՝ արքության պատվով


    Սեպտեմբերի 13-ին Պոլսի Գաղատիայի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ Գերշն. Տ. Լևոն Արքեպս. Զեքիյանի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արարողությունը՝ ձեռամբ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարք -ի: 2014թ. մայիսի 21-ին Հռոմի Սրբազան Քահանայապետը այն ժամանակ դեռևս ծայրագույն վարդապետ Հայր Լևոն Զեքիյանին անվանեց Առաքելական Կառավարիչ Պոլսի հայ կաթողիկե համայնքի՝ շնորհելով նրան արքեպիսկոպոսի աստիճան: Գերշն. Տ. Լևոն Արքեպս. Զեքիյանը Մխիթարյան Միաբանության անդամ է, ականավոր հայագետ, աստվածաբան, Վենեթոյի Գիտության, գրականության և արվեստի ինստիտուտի թղթակից անդամ, Հայկական ուսումների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ: Տիրապետում է հայերեն, թուրքերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, հեղինակ է մոտ հարյուր գիտական ուսումնասիրությունների, հոդվածների և գրքերի: Արքեպիսկոպոս Զեքիյանի ձեռնադրությանը ներկա էին տարբեր եկեղեցիների հոգևորականներ, թուրք պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, հավատացյալներ:

    zekiyan2takdis

    Ձեռնադրության տեսագրությունը թուրքական հեռուստատեսությամբ կարող եք դիտել այստեղ:

Օրացույց

Օրացույց