• «Գթությունը լույս է».Քահանայապետի հունիսի 15-ի հրապարակային ունկնդրությունը

    Հիշենք այն մասին, թե ինչպես է Հիսուս միշտ մեր ձեռքը բռնել եւ փրկություն պարգևել…


    18 հունիսի, 2016թ.

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապը իր 2016թ. հունիսի 15-իհրապարակային ունկնդրության խորհրդածությունները նվիրեց՝ Քրիստոսի գթության (ողորմածության) թեմային՝ հիմնվելով Ղուկասի ավետարանական պատմությունների  վրա:

     

    Պատմությունը հետևյալն է: Մի անգամ Հիսուս մոտենալով Երիքով քաղաքին՝ կուրությունից բուժեց մի մուրացկանի, ով ճանապարհին նստած, ողորմություն էր խնդրում: Սրբազան Հայրը անդրադարձավ այդ նշանի խորհրդին, քանի որ, դա նշանակություն ունի յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Կույր մարդը դատապարտված էր մուրացկանության, նա ամբողջությամբ կախման մեջ էր ուրիշներից: Ըստ Ֆրանցիսկոս Պապի, ավետարանական կույրը խորհրդանշում է մեր ժամանակակիցներից  շատերին, ովքեր դառնում են լքյալներ՝ ֆիզիկական արատների, հաշմանդամության պատճառով: Այդ կույր մարդը հեռու էր նստած ամբոխից և մարդիկ ուղղակի անցնում էին նրա կողքով «մի ճանապարհով, որը կարող էր դառնալ հանդիպման վայր, սակայն դարձել էր մենության վայր»:

     

    «Որքա՛ն հաճախ ենք մենք անհանգստանում՝ փողոցներում տեսնելով կարիքավոր, հիվանդ և սոված մարդկանց: Որքա՛ն հաճախ ենք զգում այդ անհանգստությունը՝ հանդիպելով փախստականների բազմության և տեղահանված անձանց: Նման գայթակղությունը բնորոշ է մեզանից յուրաքանչյուրին, նաև՝ ինձ: Երբեմն այդ անտարբերությունն ու թշնամանքը վերածվում են բռնության ու վիրավորանքի. «Պետք է նրանց բոլորին քշե՛լ, նրանց այստեղ ուղարկե՛ք»: Այս ագրեսիան նման է Ավետարանի մարդկանց արձագանքին, ովքեր կույրին ստիպում էին լռել»:

     

    Այս մերժման տխուր պատկերը հատկապես առանձնանում է Երիքով քաղաքի ֆոնի վրա, որը մի գեղեցիկ օազիս է անապատի մեջ,- նշել է Սրբազան Հայրը: Հայտնի է, որ հրեաները եկան՝ Երիքով Եգիպտոսից իրենց դուրս գալուց հետո. այդ քաղաքը դարպաս էր դեպի Ավետյաց Երկիր: Սուրբ Հայրը հիշեցրեց այս առիթով արտասանված Մովսեսի խոսքերը. «Պատվիրում եմ քեզ. քո աղքատ եղբոր և քո երկրում տառապյալ մարդկանց նկատմամբ առատաձեռն եղիր» (Երկ. Օր. 15, 11): Հենց Երիքով քաղաքի մուտքի մոտ էլ ի հայտ է գալիս սուր հակասություն՝ Աստծո Օրենքի այդ պատվիրանի և իրավիճակի միջև, որը նկարագրված է Ավետարանում. «այն ժամանակ, երբ կույրը բարձր աղաղակում է Քրիստոսին, մարդիկ նրան ստիպում են լռել»: Նրանք չունեն կարեկցանք այդ մուրացկանի նկատմամբ, դեռ ավելին,  նրանց խանգարում է նրա ձայնը: Անտարբերությունն ու թշնամանքը մարդկանց դարձնում են կույր և խուլ, անկարող հասկանալու, ճանաչելու իրենց եղբայրներին ու քույրերին, նրանք ի վիճակի չեն ճանաչելու Իրենց Տիրոջ կարիքն ունեցողներին:

     

    Սրբազան Հայրը նշել է մի հետաքրքիր մանրամասնություն: Ավետարանիչը պատմում է, որ ինչ-որ մեկը կույրին պարզաբանում է քաղաքի դարպասների մոտ այդքան մարդկանց կուտակման պատճառը. «Հիսուս Նազովրեցին է անցնում»: Հենց այս բայով էլ մատնանշվում է հրեշտակի գալուստը, ով հրեաներին փրկեց Եգիպտոսից, դա Զատկի շքերթն է, ազատագրման սկիզբը: Այսպիսով կարծես, թե «կույրին ազդարարվում է իր անձնական Զատկի սկիզբը»: Այնուհետև այդ կույրը սկսում է համարձակորեն աղաղակել Հիսուսին՝ անվանելով Նրան Դավթի Որդի, այսինքն՝ երկար սպասված Փրկիչ, Մեսիա, ով, ըստ Եսայի մարգարեի խոսքերի, բացում է կույրերի աչքերը: Այդ կույրը տեսնում է հավատի աչքերով՝ ի տարբերություն ամբոխի,- ընդգծել է Սրբազան Հայրը: Հենց հավատի շնորհիվ է, որ նրա աղաչանքը կատարվում է. «Հիսուս տեղում կանգնեց և հրամայեց Իր մոտ բերել նրան»: Շնորհիվ Հիսուսի կույրը թողնում է այդ ճանապարհը և շրջապատվում Քրիստոսի աշակերտներով ու բազմամարդ ամբոխով:

     

    Այստեղ Սրբազան Հայրը նշում է երկու կարևոր մի բան: Նախ այն, որ մարդիկ կույրին հայտնեցին Բարի Լուր, սակայն իրենք չցանկացան որևէ կապ ունենալ դրա հետ, այդ ժամանակ Հիսուս պարտավորեցնում է այդ մարդկանց ճանապարհի մեջտեղում կանգնեցնել նրան, ով մերժված, անտեսված էր նրանց կողմից: Երկրորդը այն, որ կույրը չէր կարող տեսնել, սակայն հենց նրա հավատը ճանապարհ բացեց դեպի փրկություն և նա արդեն նրանց հետ է, ովքեր փողոց էին դուրս եկել Հիսուսին տեսնելու: «Աստծո երթը – դա բարեգթության հանդիպում է, որը համախմբում է մարդկանց նրա շուրջը՝ թույլ տալով տեսնել նրանց, ովքեր ունեն օգնության ու կարեկցանքի, մխիթարանքի կարիք»,- ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը:

     

    Ավետարանիչը շարունակում է, որ այնուհետև Հիսուս դիմում է կույրին՝ հարցնելով նրան. «Ի՞նչ ես կամենում դու, որ Ես քեզ համար անեմ»: Սուրբ Հայրը նշեց, որ Հիսուսի այս խոսքերը տպավորիչ  են. «Հիմա Աստծո Որդին կանգնած է կույրի առջև, որպես նրա խոնարհ ծառան»: «Աստված դառնում է մեղսավոր մարդու ծառան» և այդ ժամանակ մուրացկանը երիտասարդ մարգարեին այլևս չի անվանում «Դավթի Որդի», այլ «Աստված», անուն, որը Եկեղեցին հենց սկզբից նույնացնում էր Հարուցյալ Հիսուսի հետ:

     

    Կույրը տեսողություն է խնդրում և նրա ցանկությունը իրականանում է. «Նայի՛ր, քո հավատը քեզ փրկեց»: Այս մարդը ցույց տվեց իր հավատը և Նրա հետ հանդիպելու համառ ցանկությունը՝ Քրիստոսին ի լուր աղաղակելով. «հենց դա նրան բերեց փրկության պարգևը»: Իր հավատի շնորհիվ նա հիմա կարող է տեսնել, բայց ամենից առաջ նա գիտի, որ Հիսուս նրան սիրում է: Ահա, թե ինչու պատմությունն ավարտվում է հետևյալ խոսքերով, որ կույրը «գնաց Նրա հետևից՝ փառաբանելով Աստծուն», դառնալով Տիրոջ աշակերտներից մեկը: Դեռ վերջերս այդ մուրացկանին ստիպում էին լռել, իսկ հիմա նա բարձրաձայն վկայում էր Հիսուս Նազովրեցու հետ իր հանդիպման մասին, և «ամբողջ ժողովուրդը տեսնելով այս՝ Աստծուն գոհություն էր տալիս»:

     

    «Հիշենք այն մասին, թե ինչպես է Հիսուս միշտ մեր ձեռքը բռնել, հեռու տարել փողոցից եւ փրկություն պարգևել, երբ, որ մենք նույնպես ստիպված ենք եղել լինել վատ իրավիճակներում, անգամ մեղքի մեջ»:

     

    Որպես իր խորհրդածությունների եզրափակում՝ Ֆրանցիսկոս Պապը խոսեց ևս «ևս մեկ հրաշքի» մասին. այն ինչ-որ տեղի ունեցավ կույրի հետ բացեց մյուս մարդկանց աչքերը: Այդ նույն լույսն է լուսավորում բոլորին խրախուսելով նրանց Աստծո գովաբանական աղոթքին: Այս կերպ Քրիստոսը իր ողորմածությունը տարածում է Իր ճանապարհին պատահած բոլոր մարդկանց վրա: Աստված կանչում, հավաքում, բժշկում և լուսավորում է նրանց, «Նա ստեղծում է մի նոր ժողովուրդ, որը տոնում է Աստծո գթասիրտ սիրո հրաշքները»:

     

    Ընդհանուր ուկնդրության ավարտին Սրբազան Հայրը հատուկ ողջյունով դիմեց Սիրիայի ուխտավորներին, ինչպես նաև մի խումբ երիտասարդների Արիոլի անչափահասների գաղութից: Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ներկաների մեջ կային նաև հարյուրավոր ուխտավորներ Չինաստանից:

     

     

    Ռադիո Վատիկանի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

     

     

     

Օրացույց

Օրացույց