• «Երանի հեզերին…».Սրբազան Քահանայապետի հունիսի 6-ի քարոզը

    «Սրտի հեզությունը Աստծո մեծությունը հասկանալու կարողությունն է»:


    8 հունիսի, 2016թ.

     

    Երանիներից մեկը, թեեւ դեպի բոլոր Երանիները տանող «բանալին» չէ, սակայն «դրդում է մեզ ավելի շատ խորհել»: «Երանի՜ հեզերին…», –  ասաց Պապը 2016թ. հունիսի 6-ի առավոտյան Սուրբ Մարթայի տաճարում մատուցած Պատարագի ընթացքում։

     

    Այսօր Սբ. Պատարագին Սուրբ Գրքից ընթերցվեց Երանիների հատվածը՝ ըստ Մատթեոսի Ավետարանի։

     

    Քահանայապետը, ով հաճախ է  անդրադառնում Լեռան քարոզին, խոսեց Երանիների  եւ հակառակ դրանց, «Վա՜յ ձեզ…» խոսքերի մասին՝ ըստ Ղուկասի ավետարանի՝ որպես քայլերի, որոնք «առաջ  են տանում կյանքում» կամ կործանում։

     

    Երանիները կողմնացույց են քրիստոնեական կյանքի համար, իսկ «չորս վայերը»՝ վա՜յ հարուստներին, հագեցածներին, նրանց, ովքեր այժմ ծիծաղում են, եւ նրանց, ում մասին բոլոր մարդիկ լավ խոսեն» , «հակաօրենքներ են, սխալ ուղեցույցներ»։

     

    Սրանք են այն «երեք սայթաքուն քայլերը, որ տանում են դեպի կործանում, ճիշտ այնպես, ինչպես Երանիները այն քայլերն են, որոնք մեզ առաջ են տանում կյանքում», – ասել է Քահանայապետը:

     

    Զարգացնելով այս միտքը՝ Պապը նշել է երեք քայլերը, որոնք տանում են կործանման․ «դրամասիրություն…»,

     

    «Սնափառություն․բոլորը պիտի լավը խոսեն իմ մասին՝ ստիպելով կարեւոր զգալ ինձ եւ մեծ աղմուկ բարձրացնելով, … համոզված եմ, որ ճիշտ եմ»:

     

    Սրբազան Պապը հիշեց նաեւ ինքնահավան փարիսեցիների եւ հարկահավաքների առակը. «Օ՜ Աստված իմ, շնորհակա՛լ եմ, որ ես այսքան լավ կաթողիկէ եմ, ոչ թե իմ հարեւանի նման …”

     

    «Երրորդը – ասաց նա, – հպարտությունն է, հագեցումն ու ծիծաղը, որ փակում են սիրտը»:

     

    «Երանիներից մեկը հատուկ է, չեմ ասում, որ դա բանալին է դեպի մյուս բոլորը, բայց այն դրդում է մեզ ավելի շատ խորհել, այն է՝ Երանի՜ հեզերինը»։

     

    «Հիսուսն ասում է իր մասին․ «սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ»: Հեզ լինելն ապրելակերպ է, որ մոտեցնում է  մեզ Հիսուսին»:

     

    «Հակառակ վերաբերմունքը, – եզրափակեց Ֆրանցիսկոս Սրբազան Պապը,-միշտ առաջացնում է թշնամություններ եւ պատերազմներ… բազմաթիվ վատ բաներ, որ տեղի են ունենում: Բայց հեզությունը, սրտի հեզությունը հիմարությունը չէ, ո՛չ: Դա մի ուրիշ բան է: Դա խորը լինելու եւ Աստծո մեծությունը հասկանալու, Նրան երկրպագելու կարողությունն է»:

     

     

    Zenit լրատվական գործակալության անգլերեն հրապարակված տեքստից թարգմանեց՝ Նարինե Աղասարյանը

Օրացույց

Օրացույց