«Մի ճրագ վառեք աշխարհի սրտում».Արքեպս. Պարոլինը ուղերձ է հղել քաղական գործիչներին
Օգոստոսի 28-31-ը Հռոմից քիչ հեռու՝ Ֆրասատիում անկացվել է կաթողիկե օրենսդիրների միջազգային ցանցի՝ 5-րդ ամենամյա խորհրդաժողովը: Կաթողիկե օրենսդիրները տարբեր երկրներում քաղաքական ու հասարակական պաշտոններում աշխատող կաթողիկե հավատացյալներն են, ովքեր ջանում են իրենց աշխատանքի մեջ հավատարիմ մնալ քրիստոնեական արժեքներին և տարածել դրանք: Վատիկանի պետական քարտուղար Արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինը խորհրդաժաղովին մի ուղերձ է հղել, որում կոչ է արել նրանց օրենսդրական և քաղաքական գործունեությամբ նպաստել արդար հասարակարգի կառուցմանը, որտեղ հարգվում է մարդու արժանապատվությունը: «Ես հրավիրում եմ ձեզ աճել սրբության մեջ…միշտ ջանացեք «աշխարհի սրտում մի ճրագ վառել» (Gaudium Evangelii, 271), Եկեղեցու վաչդապետության մասին ձեր հարատև և համբերատար վկայություններով».գրել է Արքեպիսկոպոսը: