Բաժիններ՝ Նորություններ
  • «Չի կարելի խաղ անել աշխատանքի հետ».Պապն՝ ընդդեմ շահույթի մոլուցքի

    «Չի կարելի խաղ անել աշխատանքի հետ».Պապն՝ ընդդեմ շահույթի մոլուցքի


    Սեպտեմբերի 3-ի գլխավոր ունկնդրության ավարտին Քահանայապետը ուշադրություն է հրավիրել Ումբրիայում գտնվող մետաղ մշակող մի գործարանի աշխատակիցների խնդրին, ում գործազրկություն է սպառնում: Գործարանը աշխատում է գերմանական ThyssenKrupp անունով մի ընկերության ներդրումներով, որը մտադիր է գործարանի աշխատատեղերը կրճատել 550-ով.այդքան մարդ կարող է գործազուրկ դառնալ: «Խորապես մտահոգված եմ այն ծանր դրությամբ, որում հայտնվել են շատ ընտանիքներ Ումբրիայում՝ ThyssenKrupp-ի ծրագրերի պատճառով…ես կոչ եմ անում, որպեսզի հաղթի ոչ թե շահույթի տրամաբանությունը, այլ՝ համերաշխության և արդարության: Չի կարելի խաղալ աշխատանքի հետ, նրանք, ովքեր զրկում են աշխատանքից…ավելի շատ շահույթ ունենալու համար, պետք է իմանան, որ մարդկանց զրկում են արժանապատվությունից».ասել է Սրբազան Քահանայապետը: Այդ գործարանի հազարավոր աշխատակիցների հետ Պապն հանդիպել է 2014թ. մարտին: Նա բազմիցս խիստ արտահայտություններով խոսել է գործազրկության և եկամուտների անհավասար բաշխման խնդիրների մասին ու կոչ արել գործարարներին, քաղաքակական գործիչներին քայլեր ձեռնարկել սոցիալական արդարության ուղղությամբ:

Օրացույց

Օրացույց