• Սրբազան Քահանայապետի Սբ. Հարության տոնի ուղերձը «Աշխարհին և քաղաքին»՝ Urbi et Orbi

    Սիրո զենքերով Աստված պարտության մատնեց եսասիրությունն ու մահը:


    31 մարտի, 2016թ.

     Հատվածներ՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2016թ. «Urbi et Orbi`Աշխարհին և քաղաքին» ուղերձից, որը Քահանայապետը ազդարարեց ի լուր աշխարհի Սբ. Հարության տոնին, ըստ ավանդության:

     

    «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, շնորհավոր Սուրբ Հարության տոնը:

    Հիսուս Քրիստոս՝ Տիրոջ ողորմության մարմնացումը, մեր հանդեպ սիրուց մղված՝ մեռավ Խաչի վրա, և սիրուց մղված՝ հարեաւ ի մեռելոց: Ահա՛ թե ինչու մենք այսօր ազդարարում ենք՝ Հիսուս Տեր է:

     

    Նրա Հարությունը կատարումն է Սաղմոսի մարգարեության.

    «Աստծո ողորմությունը հարատև է և երբեք չի  մեռնում: Մենք կարող ենք վստահել Նրան լիովին, և շնորհակալ ենք Նրան, որովհետև մեզ համար Նա իջավ մինչև անդունդի խորքը:

     

    Մարդկության հոգևոր և բարոյական անդունդների դիմաց, վիհերի դիմաց, որոնք բացվել մարդկանց սրտերում և հանգեցնում են ատելության և մահերի, միայն անսահման ողորմությունը կարող է մեզ փրկություն բերել: Միայն Աստված կարող է լցնել այդ վիհերը իր սիրով, պահել մեզ, որ չընկնենք դրանց մեջ և օգնել մեզ շարունակել մեր ճամփորդությունը դեպի ազատության և կյանքի երկիրը:

     

    Հարության փառապանծ ուղերձն առ այն, որ Հիսուս հարություն է առել, տալիս է մեզ այն վստահությունը, թե մահվան վիհը, բոլոր ցավերը, ողբերը կամրջված են (Հյտն. 21:4): Տերը, Ով լքվեց աշակերտների կողմից, կրեց անարդար դատապարտության բեռն ու արգահատելի մահվան ամոթը, հիմա մեզ դարձնում է կիսողներն իր անմահության և ի զորու է դարձնում մեզ՝ Իր սիրո աչքերով տեսնելու սովյալներին, ծարավածներին, օտարներին ու բանտարկյալներին, արհամարհվածներին ու լքվածներին, բռնությունների և բռնաճնշումների զոհերին…

     

    Տեր Հիսուս Քրիստոս՝ մեր խաղաղությունը, Իր Հարությամբ հաղթանակ տարավ չարի ու մեղքի հանդեպ: Թող որ այս Հարության տոնին Նա մեզ մոտեցնի ահաբեկչության զոհերին, այդ կույր և դաժան բռնության, որը շարունակում է արյուն հեղել աշխարհի տարբեր անկյուններում, ինչպես վերջին հարձակումների պարագայում՝ Բելգիայում, Թուրքիայում, Նիգերիայում, Չադում, Կամերունում, Կոտ դԻվուարում, Իրաքում…

     

    Սիրո զենքերով Աստված պարտության մատնեց եսասիրությունն ու մահը: Հիսուս ողորմության դուռն է՝ լայն բացված բոլորի առջև…Հարուցյալ Քրիստոսի զատկական ուղերձը կյանքի ուղերձ է ամբողջ մարդկության համար…այն հրավիրում է մեզ՝ չմոռանալ այն մարդկանց, ովքեր ավելի լավ ապագա է են փնտրում, այն հազարավոր փախստականներին, նաև երեխաներին, ովքեր, փախչում են պատերազմից, սովից, աղքատությունից և սոցիալական անարդարությունից: Շատ հաճախ այս մեր եղբայրներն ու քույրերը իրենց ճանապարհին հանդիպում են մահվան կամ մերժվում են նրանց կողմից, ովքեր կարող էին նրանց օգնություն ցուցաբերել…

     

    Հավատքի համար հալածվող մեր եղբայրների ու քույրերի հետ միասին և ընդդեմ այն չարիքի, որը, թվում է, թե գերիշխում է այսքան շատ մարդկանց կյանքում, մեկ անգամ էլ եկեք ականջ դնենք Տիրոջ մխիթարիչ այս բառերին.

    «Քաջալերվեցե՛ք, ես հաղթեցի աշխարհին», (Հվհ., 16:33):

Օրացույց

Օրացույց