• Հոգևոր կրթություն՝ Ռուսաստանի Վենյով քաղաքի հայ կաթողիկէների համար

    Պատրաստություն Ավագ Շաբաթվա և Սբ. Հարության խորհրդին:


    20 մարտի, 2016թ.

     2016 թվականի մարտի 14-16-ը Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի Վենյով քաղաքի հայ կաթողիկէ համայնքում տեղի է ունեցել եռօրյա հոգևոր դասընթաց՝ ժողովրդապետ Հոգշն. Հ. Սեդրակ վրդ. Խիթարյանի նախաձեռնությամբ: Նրա հրավերքով դասընթացը վարել է Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետ  Հոգշն. Հ. Պետրոս վրդ. Եսայանը։

    12773257_238641769816322_1078267633_o

    Հանդիպման  առաջին օրվա թեման եղել է աղօթքի էությունը և զորությունը քրիստոնյայի կյանքում, ապա Հայր Պետրոսը բացատրել է Ղազարոսի Հարության խորհուրդը Մեծ Պահքի համատեքստում։ Ղազարոսի հարության տոնը նշվում է Ավագ Շաբաթվան նախորդող շաբաթ օրը:

     

    Մյուս երկու օրերի դասընթացների թեմաները կենտրոնացել են Ավագ Շաբաթվա օրերի շուրջ՝ Ծաղկազարդ, Ոտնլվա, Սբ. Հաղորդության խորհրդի հաստատում, Խավարման երեկո, հսկում, Ավագ Շաբաթ և, իհարկե, Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն:

     

    Վենյովի համայնքի համար նաև Սբ. Պատարագ է մատուցվել:

    1421423_238641946482971_1305847605_n

     

     

     

Օրացույց

Օրացույց