• Ժողով՝ եկեղեցական հաղորդակցության միջոցների համագործակցության թեմայով

    «Պետք է զորացնել քրիստոնեությունը և ոչ թե հատվածականությունը»


    Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսին Գերշն. Տեր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ եկեղեցական հաղորդակցության միջոցների համագումար, որը երկխոսության մի նոր դուռ բացեց հայ կաթողիկե և հայ առաքելական լրատվամիջոցների համար:

    Ներեկեղեցական և միջեկեղեցական համագործակցությունը նորովի խթանելու և համագումարի արդյունքների մասին խոսելու նպատակով Գերշն. Տեր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը օգոստոսի 28-ին ժողով հրավիրեց Ռադիո Մարիամ մշակութային հիմնադրամում: Ժողովին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե համայնքների հոգևորականներ, Անարատ հղության միաբանության մայրապետեր, միանձնուհիներ, ներկայացուցիչ Մխիթարյան միաբանությունից:

    Սրբազան Հայրը խոսեց համագումարի դրական արդյունքների մասին՝ կարևորելով ավելի սերտ միասնական գործակցության անհրաժեշտությունը թե կաթողիկե հաղորդակցության միջոցների միջև և թե առաքելական հաղորդակցության միջոցների հետ: Նա շնորհակալություն հայտնեց Ձայն խաղաղության հաղորդաշարի հիմնադիր Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանին և Ռադիո Մարիամի հիմնադիր Հ. Անտոն ծ.վ. Թոթոնջյանին՝ թեմի կյանքում հաղորդակցության միջոցների աշխատանքը զարգացնելու և ավետարանացմանը մեծապես նպաստելու համար: Նշելով, որ եկեղեցական հաղորդակցության միջոցները ամբողջ Եկեղեցու հարստությունն են՝ թեմի առաջնորդը կարևորեց յուրաքանչյուր հոգևորականի կողմից քարոզչական առաքելության պարտականության գիտակցությունը: Եվ հարկ է Քրիստոսի Ավետարանի մասին վկայել միասնաբար՝ առաքելական հոգևորականների հետ, որովհետև Հայ Եկեղեցին միասնական է: «Պետք է զորացնել քրիստոնեությունը և ոչ թե հատվածականությունը».շեշտեց Սրբազան Հայրը:

Օրացույց

Օրացույց