Ազատանի հայ կաթողիկե համայնքն արդեն հոգ?որ երգչախումբ ունի
Գյուղական համայնքների եկեղեցիներում հոգ?որ երգչախումբ ունենալը բավական բարդ է Հայաստանի պայմաններում՝ հաշվի առնելով եկեղեցական համայնքների ոչ վաղ անցյալում վերաձ?ավորված լինելը, հոգ?որ կյանքի վերազարթոնքի կարճ ժամանակահատվածը, հոգ?որականների թվի պակասը, հոգ?որ երգարվեստում որոշ հմտություններ ունեցող անձանց թվի պակասը՝ էլ չխոսելով գյուղական համայնքներում կայացած մասնագետների գրեթե բացակայության կամ Եկեղեցու ֆինանսական հնարավորությունների սղության մասին: Գոյություն ունեցող կաթողիկե գյուղական երգչախմբերից շատերը պատանի կամ երիտասարդ աղջիկներից են բաղկացած, ովքեր առանց ֆինանսական ակնկալիքների իրենց լավագույնն են տալիս երգարվեստի հմտություններ ձեռք բերելու ? հոգ?որ երգեր կատարել կարողանալու համար: Նման երգչախմբերի ձ?ավորումը բավական երկար ժամանակ ու մեծ ջանքեր է պահանջում:
Ազատանի հայ կաթողիկե համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցին իր երգչախումբն ունեցավ միայն 2014թ. սկզբներին՝ համայնքի ժողովրդապետ Տ. Նարեկ քահանա Թադ?ոսյանի ? համայնքի նվիրյալների ջանքերով: Երգչախումբը դեռատի աղջիկների մի փոքրիկ խումբ է, ովքեր արդեն մի քանի ամիս է՝ եկեղեցում պարապում են՝ հոգ?որ երգեր սովորելու ? Սբ. Պատարագների ժամանակ երգել կարողանալու համար ? նրանց ջանքերը պսակվում են հաջողությամբ, ինչին ականատես էլ լինում համայնականներն ու հպարտանում իրենց աղջիկներով: Խմբավար Աննա Դարբինյանը Գյումրիի հայ կաթողիկե ժողովրդապետության երգչախմբի անդամ է, մասնագիտությամբ երաժիշտ, ինքն էլ գործնական հմտություններ զարգացրել է Գյումրիի երգչախմբում երգելիս ? հիմա իր գիտելիքները ջանում է փոխանցել իրենից կրտսերներին, ովքեր նույն ճանապարհն են անցնելու ?, գուցե, հետո իրենք էլ իրենց հերթին օգնեն այլ համայնքներում երգչախմբեր ստեղծելու հոգ?որականների նախաձեռնություններին: Երգչախմբի աղջիկները սովորում են թե ինչ բան է հոգ?որ երգարվեստը ? սկսում են գնահատել հայ հոգ?որ երաժշտության գանձերը.մեկը որոշել է երգչուհի դառնալ, մյուսն ասում է, որ հոգ?որ երգ երգելով կարող ես Աստծուն մոտենալ, մի երրորդն էլ թվարկում է Սբ. Պատարագի իր ամենասիրելի երաժշտական հատվածները:
Ազատանի երգչախումբն առայժմ միաձայն է, բայց ծրագրում են առաջիկայում, Աստծո օգնությամբ, տղաներ էլ ընդգրկել ու երգչախումբը երկձայն դարձնել: Երգչախմբի մասին առանձին տեսանյութ կարող եք դիտել Ձայն խաղաղության 17-րդ թողարկման մեջ՝ այստեղ: