• ԵՀՕ-2016թ. նախապատրաստական հանդիպումները համայնքներում.Փանիկ

    Հայ կաթողիկէ երիտասարդությունը պատրաստվում է Եկեղեցու 2016թ. գլխավոր երիտասարդական իրադարձությանը:


    25 նոյեմբերի, 2015թ.

     Ինչպես պարբերաբար տեղեկացնում ենք, հայ կաթողիկէ երիտասարդների համար տարբեր համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ՝ ի պատրաստություն 2016թ. հուլիսին Կրակովում տեղի ունենալիք Երիտասարդության համաշխարհային օր եկեղեցական իրադարձությանը, որը տևելու է մեկ շաբաթ: Նպատակը տարբեր երկրների կաթողիկէ երիտասարդությանը հնարավորություն ընձեռելն է՝ հանդիպելու Սրբազան Քահանայապետին ու աղոթելու նրա հետ միասին, միմյանց հետ շփվելու, միասնաբար Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանների ու մեզ շնորհած խորհուրդների մասին խորհրդածելն է՝ ի խնդիր ներքին հոգևոր մարդու շինության:

    12278910_972813739424582_5210034350555233322_n

     Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում 2015թ. ընթացքում կազմակերպված 4 միասնական հանդիպումներից հետո նախապատրաստական աշխատանքները շարունակվում են առանձին համայնքներում՝ ժողովրդապետների նախաձեռնությամբ և ծրագրերով, քանի որ ձմռան ամիսներին միասնական բազմամարդ հանդիպումներ կազմակերպելը ճամբարում բարդ է:

     Նոյեմբերի 22-ին Փանիկում հանդիպում է կազմակերպել տեղի ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը, մոտ մեկ տասնյակ երիտասարդների հետ, ովքեր Փանիկի նոր ձևավորվող երիտասարդական միության կորիզն են և ովքեր իրենց շուրջն են համախմբելու այլ երիտասարդների ևս:

    12243021_972814039424552_7445325728128965525_n

     Հայր Գառնիկը երիտասարդներին ներկայացրել է Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի ուղերձը՝ ԵՀՕ-2016-ի առիթով և խոսել ուղերձում շոշափովող կարևոր թեմաների ու պատգամների մասին, որոնք պետք է օգնեն երիտասարդությանը լավ ըմբռնել ԵՀՕ խորհուրդն և Եկեղեցում աշխարհական երիտասարդության առաքելության բնույթը: Վարդապետը խոսել է երիտասարդների անելիքների մասին, որպեսզի պատշաճ ձևով պատրաստվեն այդ կարևոր իրադարձությանը:

Օրացույց

Օրացույց