Ֆրանցիսկոս Քահանայապետն աղոթել է աբորտի զոհ դարձած մանուկների համար, «ժամադրվել» մի աղջկա հետ ու երթևեկել արագընթաց գնացքով
Օգոստոսի 16-ին Սրբազան Քահանայապետն այցելել է հաշմանդամների «Հուսո տուն» կորեական մի վերականգնողական կենտրոն, որտեղ հանդիպել ու ջերմ զրուցել է հաշմանդամ մեծահասակների և երեխաների հետ, որից հետո իրեն հատուկ անսպասելիությամբ, կանգ է առել Կոտտոնգնա բնակավայրում գտնվող հղիության արհեստական ընդհատման զոհ դարձած մանուկների գերեզմանոցի մոտ և լուռ աղոթել սպիտակ խաչերով պատված հարյուրավոր փոքրիկների շիրիմների առաջ: Պաշտոնական այցի ծրագրից այլ ուշագրավ շեղումներ ևս եղել են: Օգոստոսի 15-ին Քահանայապետը Սեուլից Դեջոն ուղևորվել է ոչ թե ուղղաթիռով, այլ՝ արագընթաց գնացքով, որտեղ իր ներկայութամբ անակնկալ է մատուցել ուղևորներին ու զրուցել նրանց հետ: Vatican Radio-յի փոխանցմամբ էլ anorexia հիվանդությունից բուժված 22-ամյա մի աղջիկ Պապին հարցրել է, թե արդյոք կարող է ճաշել իր հետ Հռոմում, երբ Հռոմ այցելի: Քահանայապետը սիրով ընդունել է աղջկա առաջարկը: